Որքան են կազմում Ադրբեջանի նավթի հաստատված պաշարներն ըստ ՕՊԵԿ-ի
2017 թվականի վերջին Ադրբեջանի նավթի հաստատված պաշարները 7 միլիարդ բարել են կազմում: Այդ մասին ասված է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) զեկույցում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Փաստաթղթի համաձայն՝ 2017 թվականի վերջին Իրանի նավթի հաստատված պաշարները կազմում են 155,6 միլիարդ բարել, Ռուսաստանինը՝ 80 միլիարդ բարել, Ղազախստանինը՝ 30 միլիարդ բարել, Թուրքմենստանինը՝ 600 միլիոն բարել:
Նավթի հաստատված պաշարների ծավալով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Վենեսուելան՝ 302,809 միլիարդ բարել, նրան հետևում են Սաուդյան Արաբիան՝ 266,260 միլիարդ բարել, Իրանը, Իրաքը՝ 147,223 միլիարդ բարել, Քուվեյթը՝ 101,500 միլիարդ բարել:
Նավթի հաստատված պաշարների ծավալով աշխարհում վերջին տեղը զբաղեցնում է Բելառուսը՝ 198 միլիոն բարել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա