Եթե հայ-թուրքական արձանագրությունները հաջողության հասնեին՝ Կովկասում այսօր բոլորովին այլ մթնոլորտ կտիրեր․ պատգամավորի թուրք թեկնածու
Թուրք դիվանագետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ունալ Չևիքյոզը Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօս»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, դրանց վերականգնման տապալված փորձին ու նոր հեռանկարներին։
Երկար տարիներ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում աշխատած Չևիքյոզը, որը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման համար ամենաակտիվ ջանքերը գործադրած պաշտոնյաներից է, կարծում է, որ դրանք հաջողության չհասան թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի թույլ տված մի շարք սխալների պատճառով։
Թուրք գործիչը շեշտել է, որ Թուրքիան պարտավոր է վերանայել իր քաղաքականությունը գրեթե բոլոր հարևանների նկատմամբ։ Ըստ նրա՝ Թուրքիան սկսել է ընկալվել ոչ թե որպես խնդիրներ լուծող, այլ խնդիրներ առաջացնող երկիր։
«Ես կարծում եմ, որ Թուրքիայի իշխանությունները կարող էին գլուխ բերել այս գործը։ Եվ երանի թե նրանք արած լինեին դա։ Այս ամենը չէր սահմանափակվի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ ու տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի զարգացմամբ․ սա, միևնույն ժամանակ, դրական ազդեցություն կթողներ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտի լուծման հարցում։ Իհարկե, պետք է ընդունել, որ սխալներ է թույլ տվել ոչ միայն Թուրքիան, այլև Հայաստանը։ Երկու կողմերն էլ բաց թողեցին այս առիթը, և դա այն դեպքում, երբ երկուսն էլ այդ արձանագրությունների համար այդքան ջանք էին թափել ու հաջողել դրանց ստորագրման իրականացումը։ Երանի այս ամենը կարողանային շարունակել, կարծում եմ, որ այդ դեպքում Կովկասում այսօր բոլորովին այլ մթնոլորտ կտիրեր», - ասել է թուրք դիվանագետը։
Նա հավելել է, որ Թուրքիան այս առումով արտաքին քաղաքական լուրջ խնդիրներ ունի և կարիք ունի վերանայելու իր մոտեցումները ոչ միայն Հայաստանի, այլև Հունաստանի ու մյուս հարևան երկրների հետ։
«Այս առումով հայաստանյան վերջին զարգացումները կարող են որպես հույսի շող ընկալվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն այս իմաստով շատ կարևոր են ու դրական», - նշել է Չևիքյոզը։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա