ԵԽԽՎ-ն մտահոգություններ է հայտնել Թուրքիայում կայանալիք արտահերթ ընտրությունների հետ կապված
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը զեկույց է հրապարակել Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը։
Զեկույցը փաստել է, որ Թուրքիայում 2016 թվականից մինչ օրս շարունակվող արտակարգ դրության ռեժիմը, երկրի արևելյան շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները, խոսքի ազատության սահմանափակումները, լրագրողների կամ ընդդիմադիր քաղաքական գործիչների բանտարկումները բացասաբար են ազդում նախընտրական մթնոլորտի վրա։
Զեկույցը կազմած պատվիրակությունը, որը երկօրյա այցով Թուրքիա էր ժամանել, ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ ընտրությունների ժամկետների սահմանումից ընդամենը մեկ ամիս առաջ Ընտրական օրենսգրքում էական փոփոխություններ են իրականացվել, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին։ Ըստ ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ տվյալ օրենսդրական փոփոխությունները կարող են ավելացնել ընտրական գործընթացին կողմնակի միջամտության վտանգները և նվազեցնել անվտանգ ու արդար ընտրությունների երաշխիքները։
Հայտնի է նաև, որ Թուրքիայի գերագույն ընտրական խորհրդի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵԽԽՎ պատվիրակության հետ։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա