Սերենա Ուիլյամս. Ես պատվավոր հայ եմ. Նախատեսում եմ այցելել Հայաստան (Լուսանկար)
Ես պատվավոր հայ եմ, ասել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը մասնակցող աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Ամերիկացի թենիսիստուհու ամուսինը ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է:
«Ամուսինս հայ է: Ես շատ բան գիտեմ հայերի մասին: Ես հավանում եմ այն, թե ինչքան հպարտ են նրանք: Նախատեսում եմ այցելել Հայաստան՝ այս տարի կամ հաջորդ տարի: Դա զվարճալի կլինի»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է Ubitennis-ը:
Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը երեք սեթում առավելության է հասել ավստրալացի Էշլի Բարտիի նկատմամբ՝ 3:6, 6:3, 6:4: Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Յուլյա Գերգեսը:
#RG18 Serena Williams: "My husband is Armenian, I am learning a lot about Armenians, I am an honorary Armenian, I love how proud they are, I am planning to go over there, do not know if this year or next year, it is going to be fun!"
— Ubitennis (@Ubitennis) 31 мая 2018 г.


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ