Քուրդ զինյալները պետք է վայր դնեն զենքը․ Թուրքիայի նախագահի քուրդ թեկնածու
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները պետք է վայր դնեն զենքն ու քրդական հարցի լուծումը փնտրեն երկխոսության միջոցով, գրում է diken.com.tr կայքը։
Դեմիրթաշը միևնույն ժամանակ հերքել է իր կուսակցության ու ՔԱԿ-ի միջև կապի մասին մեղադրանքները։ Նախագահի քուրդ թեկնածուն ընդգծել է, որ իրենք և իրենց կուսակցությունը չեն ձգտում արդարացնել կամ օրինականացնել քուրդ զինյալների կողմից ուժի կիրառումը։
Ըստ Դեմիրթաշի՝ Թուրքիայի իշխանությունները քրդական հարցի լուծումն այլևս պետք է ընկալեն ոչ թե որպես զուտ ահաբեկչության դեմ պայքար, այլ տնտեսական, մշակութային ու մի շարք այլ հարցերից բխող հիմնախնդիր։
«Մենք պնդում ենք, որ պետք է իրականացվի սոցիալ-ժողովրդավարական քաղաքականություն։ Մենք դեմ ենք զենքի կիրառմանը, սա շատ հստակ է։ Իհարկե, քրդերի մեջ էլ կարող են տարբեր հայացքների տեր մարդիկ լինել, կլինեն նաև այլ կուսակցություններին ձայն տվողներ, սա ժողովրդավարության պահանջն է։ Մենք հավատում ենք, որ ընտրություններում քրդերից բացի մեզ աջակցություն են ցուցաբերելու նաև թուրքերը։ Քուրդ և թուրք ընտրողն ունի իր խելքն ու խիղճը և իր ազատ մտածողությամբ որոշում կկայացնի», - ասել է նախագահի թեկնածուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմիրթաշը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում թուրք-հայկական սահմանը կբացվի։
«Կվերացվի Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակումը, կզարգացվեն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված հայ-թուրքական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։ Մենք նաև կաջակցենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա արցախյան հիմնախնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին»,- նշված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա