«Այդ սխեման մեզ համար գաղտնիք չի եղել». ՊԵԿ փոխնախագահը՝ «Երեւան սիթի»-ի խախտումների մասին
Շատ գիտենք դեպքեր, երբ բիզնեսը պատկանում է մեկ անձի, բայց փոխկապակցվածության ապացուցումը դժվար է լինում ՊԵԿ-ի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տտեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ անդրադառնալով «Երեւան սեթի»-ում ԱԱԾ կողմից իրականացվող ստուգումներին եւ դրանց պատճառներին:
«Կա տեղեկություն, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործել են իրենց («Երեւան սիթիի»-խմբ) տարածքում, իրացրել են ոչ միայն գյուղմթերք, այլ նաեւ ուրիշ ապրանքներ: Կա հստակ ինֆորմացիա, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ տեղյակ չեն եղել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնելու մասին»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ մինչեւ հեղափոխությունը ՊԵԿ-ը չի բացահայտել այդ խախտումները եւ բանը հասել է նրան, որ ԱԱԾ-ն է ստուգումներ իրականացնում, Մաշադյանը պատասխանեց. «ՊԵԿ-ին երբեք չի հետաքրքրել բիզնես իրականացնողը տիրապետում է՝ ինքը բիզնես ունի, թե ոչ: Այդ սխեման մեզ համար գաղտնիք չի եղել, մենք տիրապետել ենք այդ ինֆորմացիային, որ առեւտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ: Իսկ ստուգումներն իրականացնում ենք բացառապես ռիսկերի հիման վրա»:
Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույն խնդրի առնչությամբ նշել էր, որ «Երեւան Սիթին», ՍԱՍ–ը կամ «Նոր Զովքը»որպես խոշոր հարկ վճարողներ ավելացված արժեքի հարկի դաշտում են գործում, ոչ թե շրջանառության հարկի: Սակայն գյուղմթերքը կամ այլ ապրանքներ իրացրել են ոչ թե իրենց անունից, այլ ԱԶ-ների միջոցով, որպեսզի շրջանառության հարկի տակ ընկնեն եւ 20 տոկոսի փոխարեն վճարեն 5 տոկոս. «Դա մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենքի շրջանակներում չէ»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...