Հայ-թուրքական սահմանի երկայնքով թաքնված պատմությունները․ The New York Times-ը` Թուրքիայի իսլամացված հայերի մասին (լուսանկարներ)
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է հայ և թուրք լուսանկարիչների՝ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծին, որը բացահայտում է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացված հայերի՝ սահմանից այն կողմ շարունակվող կյանքը։
Լուսանկարչուհիները ճանապարհորդել են ժամանակակից Թուրքիայի տարածքով՝ հասնելով ամենախուլ գյուղերը, որտեղ մինչ օրս հայեր են ապրում։
«Այդ ծպտյալ հայերը, որոնց փնտրում էին լուսանկարիչները, ցեղասպանության ժամանակ ողջ մնացածների ժառանգներ են, որոնց ապաստան են տվել տեղի թուրք, քուրդ և արաբ ընտանիքները՝ կրոնափոխելով նրանց։ Որոշ հեռավոր գյուղերում, որտեղ եղել են Հայրապետյանն ու Աքչանը, հայերը թաքցնում էին իրենց կրոնական ու էթնիկ պատկանելիությունը՝ հարևանների կողմից ճնշումների ենթարկվելու վախից դրդված», - գրում է պարբերականը։
2006 թվականին սկիզբ առած այս համատեղ նախագծի գլխավոր նպատակն է արմատախիլ անել հայերի և թուրքերի միջև առկա թշնամական պատկերացումները միմյանց մասին։

Հրանուշը հայ կին է, որը նույնպես անցել է մահմեդականության։ Նա իր երեխաների ու թոռների հետ ապրում էր Սասունի լեռնային գյուղերից մեկում։ Նա արդեն մահացել է։

Նշանադրության արարողություն մահմեդական հայերի ընտանիքում։ Որոշ մահմեդականացված հայեր նախընտրում են ամուսնանալ իրենց ազգականների հետ, որպեսզի կարողանան պահպանել հարազատ մշակույթն ու ավանդույթները։

Հիքմեթը սասունցի հայ է, ում պապիկը փրկվել է ցեղասպանությունից ու իսլամացվել։

Հայ ամուսիններ Ֆերիդեն և Ջեմիլը մինչ օրս շարունակում են ապրել Սասունի Կոմեկ գյուղում՝ պահպանելով քրիստոնեությունը։

Մարիամ Աստվածածնի սրբապատկերները հայ-թուրքական սահմանից քիչ հեռու՝ պատմական Անիի մոտակայքում գտնվող բնակավայրերից մեկում։

Հայուհին քայլում է դեպի Մուշի Չենգիլի գյուղում գտնվող իր տունը։ Չենգիլիում մեծամասնություն են կազմում զազա քրդերը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա