Ադրբեջանական կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում շարունակվում է
Ադրբեջանում վրդովված են ԵԽԽվ–ում կոռուպցիոն սկանդալի պատճառով եւ նվազագույնը պահանջում են ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հրաժարականը։
Contact.az–ի փոխանցմամբ՝ նախկին դեսպան Արիֆ Մամեդովը եւ ԵԽԽՎ նախկին անդամ Գյուլտեկին Գաջիբեյլին մեկնաբանություն են տվել Ադրբեջանի համար ամոթալի այդ հարցով։ Գյուլտեկին Գաջիբեյլին բացատրել է, որ ԵԽԽՎ–ն երկուամսյա հետաքննությունից հետո զեկույց է ներկայացրել, որը քննարկվել էր գործընթացային կոմիտեում եւ մեծամասնության կողմից հավանություն է ստացել Նախարարների կոմիտեի կողմից հանձնարարականի տեսքով։ ԵԽԽվ–ում կոռուպցիայի մասին զեկույցում հիշատակված Սամեդ Սեիդովը եւ եվրոպական քաղաքական գործիչները պատժվել են։ Ընդ որում, նշված է, որ ազգային կառավարությունները պետք է պատժեն այդ պատգամավորներին մինչեւ ԵԽԽՎ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը։ Զեկույցում հիշատակվում էին նաեւ այլ անձինք, որոնք ԵԽԽՎ նախկին պատգամավոր են եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում նրանց անհնար է եղել պատժել։ «Սա Ադրբեջանի համար ամոթալի ԵԽԽՎ առաջին ծանր որոշումն էր իմ հիշելով»,–նշել է Գաջիբեյլին։
Իտալական ոստիկանության աշխատակիցները հանդիպել են Ա.Մամեդովի հետ եւ հարցեր են ուղղել նրան, որը վկայում է, որ Եվրոպայում հետաքննություն է անցկացվում ԵԽԽՎ վերոհիշյալ որոշման մեջ հիշատակվող հանցագործությունների քննության նպատակով։ Ուսումնասիրվում է կոռուպցիոն ցանցը Եվրոպայից մինչեւ Ռուսաստան ու Ադրբեջան, ներառյալ՝ ադրբեջանական պաշտոնյաների կողմից «Ռոսօբորոնէկսպորտ»–ին կաշառք տալու փաստը։ Հնարավոր է, հետաքննությանը մասնակցում է Ինտերպոլը եւ բացառված չէ, որ նոր հանցագործությունների փաստեր ի հայտ կգան։
Մամեդովը նշել է, որ Սեիդովը, փորձառու մարդ լինելով, սկզբում չի մասնակցել կոռուպցիոն սխեմաներում եւ հանդես է եկել դրանց դեմ, հասկանալով վտանգավոր հետեւանքները։ Մի շարք ադրբեջանական դիվանագետներ, որոնք սատարում են բաց լոբբինգը, նույնպես հանդես են գալիս գաղտնի գործարքների դեմ։ Շարունակելով Մամեդովի միտքը՝ Գաջիբեյլին մատնանշել է, որ ԵԽԽՎ–ն չի մեղադրում Սեիդովին դրամական միջոցների անհատական փոխանցման մեջ եւ տեղյակ է Սեիդովի ու նախագահի աշխատակազմի մշտապես լարված հարաբերությունների մասին, աշխատակազմում Սեիդովին չեն վստահում։ Սեիդովի գլխավորած Օտար լեզուների համալսարանում ստուգում է իրականացվել եւ կոռուպցիոն փաստեր են հայտնաբերվել։
Գաջիբեյլին գտնում է, որ կաշառակերության անուղղակի մասնակիցներից է մնում պատգամավոր Էլհան Սուլեյմանովը եւ բելգիական գործարար Մուսլիմ Մամեդովը, որին Ադրբեջանում քչերը գիտեն, բայց նա Միլլի Մեջլիսի պատգամավոր է եղել։ Մամեդովը օգնել է Սուլեյմանովին կապեր հաստատել Եվրոպայում։ Սուլեյմանովը եւ Մամեդովը հեռացվել են ԵԽԽՎ–ից, Բաքուն հետ է կանչել նրանց եւ նրանց անունները հիշատակված չեն ԵԽԽՎ որոշման մեջ։ Ադրբեջանում հասկացել են, որ Սուլեյմանովի եւ Մամեդովի հեռացումը ԵԽԽՎ–ից անհրաժեշտություն է, քանի որ նրանց կարող են ձերբակալել Եվրոպայում։ Սամեդ Սեիդովը անհատապես հնարավոր է չի մասնակցել կոռուպցիոն գործողություններում, փողեր չի փոխանցել եւ ներգրավված չէ Բաքվում սեռական արկածներում, բայց հաստատ իմացել է դրանց մասին։ Սեիդովը ակտիվորեն աշխատել է կոռուպցիայի մեջ մեղադրվող եւ հետագայում պատժված Պեդրո Ագրամունդի եւ մյուս եվրոախորհրդարանականների հետ։
Գաջիբեյլիի կարծիքը կիսում է Ա. Մամեդովը. «ԵԽԽՎ–ում ընդունված որոշումը երկարատեւ գործընթացի սկիզբն է։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ իրադարձությունները դուրս են եկել երկրի սահմաններից եւ նույնիսկ ԵԽԽՎ սահմաններից եւ հետաքննություն է ծավալվում ամբողջ Եվրոպայում։ Եվրոպայի իրավապահ մարմինները ԵԽԽՎ կողմից չվերահսկվող հետաքննություն է սկսել։ Կբացահայտվեն նրանք, որոնք փող են տվել Մուսլիմ Մամեդովին եւ Էլհան Սուլեյմանովին եվրոպացիներին կաշառք բաժանելու նպատակով։ Ինձ հայտնի է նրանց անունները, նրանք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում Բաքվում, սակայն ոստիկանությունը այդ մասին չի հայտարարել, ես պետք է լռեմ։ Եվրոպայի պատժամիջոցների ներքո կարող են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներ»,–նշել է նա։
Գաջիբեյլին հեգնել է Սեիդովի մեղադրանքները, որը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ փոխանակ իր սխալները խոստովանելու Եվրոպայի խորհրդի հայկականամետ լինելու մասին է խոսել։ Նա ափսոսում է Սեիդովի համար, Ադրբեջանի ամոթալի վարկանիշի համար, որը աշխարհում հավասարեցվել է Հյուսիսային Կորեային եւ Աֆղանստանին, այն պարագայում, երբ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, որը սատարել են աշխարհում։ Նա ուշադրություն է դարձել Բախվում Սեիդովի խոսքերին, որտեղ նա մատնանշում է Սուլեյմանովից ու Մամեդովից հետո ԵԽԽՎ–ից իր հեռացվելու հնարավորության մասին։ ԵԽԽՎ–ում տեղի ունեցածը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքերին վնաս է հասցրել, նույնիսկ ԵԽԽՎ–ից կոռուպցիայի մեջ ներքաշված անձանց դուրս գալը երկիրը չի փրկի աղետից, վստահ է Գաջիբեյլին։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԵԽԽՎ–ում լայնորեն քննարկվում էր պատգամավորների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցը։ Փաստաթղթում նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր եվրոներ են ծախսել եվրոպական քաղաքական գործիչներին գնելու համար՝ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումների քննադատության նվազեցման նպատակով։
Առավել պայծառ օրինակը 3 մլն եվրո կաշառքը իտալական պատգամավոր Լուկա Վոլոնտեին տալն էր գերմանացի պատգամավոր Շտրասերի հաշվետվությունը Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին տապալելու համար։ Ադրբեջանի իշխանությունների լոբբինգով զբաղվող մեկ այլ կերպար է եղել ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունդը, որը զրկվել է իր պաշտոնից։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա