Կարո Փայլանը Դեմիրթաշին կհանդիպի բանտում
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 15-ին պատրաստվում է այցելել կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված, բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Նա հայտնել է, որ Դեմիրթաշին հանդիպելու թույլտվություն ստանալու համար արդարադատության նախարարությանն էր դիմել 18 ամիս առաջ: Եվ նոր միայն նախարարը համաձայնել է թույլ տալ նրան հանդիպել Դեմիրթաշին:
Մեջլիսի հայ պատգամավորը նշել է, որ պատրաստ է քրդամետ կուսակցության նախագահի թեկնածուին փոխանցել բոլորի ողջույնները, առաջարկները, հաղորդագրությունները: Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում:
Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Նա Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր նախագահի թեկնածությունը:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա