Մարդատար երկու օդանավեր են բախվել Ստամբուլի օդանավակայանում
«Asiana Airlines» հարավկորեական ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը մայիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում բախվել է «Turkish Airlines» ընկերությանը պատկանող Airbus А321 օդանավին: Այդ մասին հայտնել է «Ջումհուրիեթ» թերթը:
Նրա տվյալներով՝ հարավկորեական հանրանավը, որն ուղեւորվում էր Սեուլ, թեւով դիպել է թուրքական ինքնաթիռի պոչամասին, որն Ստամբուլի օդանավակայան էր ժամանել Հյուսիսային Կիպրոսից: Երկու ինքնաթիռներն էլ միջադեպից հետո հանվել են թռիչքներից եւ ուղարկվել ստուգման: Բախման պահին օդանավերում գտնվածներից ոչ ոք չի տուժել:
Պատահարի վայր էին կանչվել հրշեջներ, որոնք կանխել են բռնկման հնարավորությունը: Միջադեպից հետո ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա