Ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված
Լավ, ամբոխներին հասկացանք: Նրանք ոգեւորվել են, հրաժարվում լսել ամեն բանական խոսք, հիացմունքով ընդունում հանրահավաքի ամբիոնից հնչող ցանկացած հայտարարություն, այդ թվում նաեւ այն, թե կամ ես եմ վարչապետ կամ այս երկրում վարչապետ չի ընտրվելու, իսկ ուր անհետացան տառաճանաչները, գրագետները, որոնք առիթը բաց չեն թողնում իրենց գիտելիքները, խելքը ցուցադրելու համար:
Մի՞թե երկրի ապագայից ավելի վեր է անձնական հանգստությունը կամ նեղ անձնական շահը: չէ որ դուք հասկանում եք, թե ինչ է սպասվում մեր երկրին, եթե առաջիկա ժամերին բանականությունը չհաղթի:
Այսօր տաքսիստն ասում է, թե մեր չուզողները տեսան, որ տնտեսությունն աշխուժանում է, զբոսաշրջությունն ակտիվանում որոշեցին քար շպրտել մեր ուղղությամբ: Տաքսիստ է, գույները խտացնում, բայց գրագետները, ուսում ստացածները ինչո՞ւ չեն տեսնում, թե ինչ է կատարվում: Ինչո՞ւ ժողովրդի աչքերին նայելով չեն ասում, որ տասը տարի ՀՀԿ-ականների, հայտնի ՀՀԿ-ականների կողմից երկիրը ճահճի մեջ գցելուց հետո եկավ մի մարդ իր թիմի հետ, գնաց որոշակի զոհողությունների, անունը կապեց ՀՀԿ-ի հետ, բայց էապես փոխեց իրավիճակը մեր երկրում: Խոսքը, իհարկե, Կարեն Կարապետյանի մասին է:
Ասում էին, թե կառչել է իշխանությունից: Ո՞ւր են այդ ասողները: Նրանք հիմա ոչ տեսնում են, ոչ լսում: Նրանց իմաստ չունի ներկայացնել այն տնտեսական աճը, որն ունեցավ մեր երկիրը: Նրանց դա պետք չէ: Իսկ Կարեն Կարապետյանն ընդամենն ուզում էր, որ այս երկրին լավ լինի, ժողովրդին լավ լինի: Նա ոչ փողի խնդիր ուներ կամ ունի, ոչ էլ աշխատանքի:
Տիգրան Սանթրյան


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...