ՀԾԿՀ-ն 5 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ քաղաքացիներին մերժելու համար
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 4-ին տեղի ունենալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով նախատեսվում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 5 միլիոն դրամով։
Տուգանելու հիմքը երկու բնակիչների բողոքներն են, որոնք դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որ իրենց տան համակարգը միացնեն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին, սակայն մերժվել են:
Մի դեպքում դիմողը Արմավիրի մարզի Փաևրաքար համայնքի բնակիչ Նիկոլայ Հարությունյանն է, մյուս դեպքում նույն մարզի Այգեկ գյուղի բնակիչ Արզուման Հարությունյանը:
Առաջին դեպքում քաղաքացին «Վեոլիա ջուր»-ին դիմել է 2017 թվականի մարտի 31-ին, որից հետո 8 ամիս անց միայն ընկերությունը պատասխանել է եւ իր մերժումը հիմնավորել նշված հասցեում ապօրինի ջրամիացման առկայության հետ:
Երկրորդ դեպքում, քաղաքացին «Վեոլիա ջուր»-ին դիմել է այս տարվա հունվարի 9-ին, սակայն սահմանված ժամկետում տեխնիկական պայմաններ չի ստացել, որի առնչությամբ ընկերության կողմից ստացել է բանավոր պատասխան, որ դիմումը ընկերության աշխատակցի անփութության պատճառով չի մուտքագրվել և պետք է սպասել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...