Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Սպորտ

Ֆրանկ դե Բուր. Արաս Օզբիլիսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է

«Այաքս» ու «Բարսելոնա» թիմերի պաշտպան, Հոլանդիայի հավաքականի ավագ Ֆրանկ դե Բուրը, ով ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո «Այաքսում», հետո նաեւ «Ինտերում» գլխավոր մարզիչ էր աշխատում, հարցազրույց է տվել NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին, որտեղ պատմել է իր ապագա պլանների, Հոլանդիայի հավաքականի խնդիրների եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի մասին, ում ժամանակին մարզել է:

Ֆրանկ, նախորդ ամռանը գլխավորեցիք «Ինտերը», բայց նոյեմբերին արդեն հեռացաք թիմից: Ինչո՞վ եք այս պահին զբաղվում:

«Ինտերի» հետ աշխատանքս ցավոք հաջող չստացվեց: Մնացի այնտեղ միայն մի քանի ամիս: Այժմ ժամանակավոր դադար եմ վերցրել, հանգստանում եմ: Ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Եկող մրցաշրջանում կսկսեմ աշխատել նոր թիմի հետ:

Գուցե մի օր գլխավորեք Հոլադիայի ազգային հավաքակա՞նը:

Ամեն բան հնարավոր է այս կյանքում: Բայց այժմ ես զգում եմ, որ ինձ դեռ վաղ է գլխավորել հավաքականը: Ես դեռ ուզում եմ աշխատել ակումբների հետ: Այս պահին իմ սիրելի առաջնությունը Անգլիայինն է: Կցանկանամ այնտեղի թիմերից մեկը գլխավորել: Բացի այդ լեզուն բավական հեշտ է այլ երկրների հետ համեմատ:

Այս պահին կա՞ն առաջարկներ:

Այո կան, բայց ցանկանում են, որ ես հենց հիմա միանամ թիմին՝ ֆուտբոլային տարվա կեսից: Իսկ ես կուզեմ գլխավորել թիմը հենց տարվա սկզբից:

Հոլանդիայի հավաքականը միշտ եղել է ուժեղ ու մրցունակ: Այսօր նա բավական թուլացել է: Կարծում եք՝ պատճառը սերնդափոխության մե՞ջ է:

Այո, այս պահին այնքան էլ ուժեղ չենք: Խնդրի մի մասը, այո սերնդափոխության մեջ է: Բացի այդ, կա նաեւ այն փաստը, որ մեր շատ խաղացողներ լքում են Հոլանդիայի առաջնությունը դեռ շատ երիտասարդ տարիքում ու գնում ուժեղ առաջնություններ, ինչպիսին Անգլիան է, Իսպանիան: Նրանք հիմնականում լինում են 20–21 տարեկան: Լավ է, երբ ֆուտբոլիստը մշտապես խաղա, բայց այդ երիտասարդները ամեն խաղում չէ, որ ստանում են խաղային պրակտիկա: 20 տարեկանում պետք է բոլոր խաղերին մասնակցես, աճես, որ արդեն 25– 26 տարեկանում փորձ ունենաս: Օրինակի համար Մեմֆիս Դեպայը: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Լքեց ՊՍՎ-ն շատ երիտասարդ տարիքում, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» նա բավականաչափ խաղային պրակտիկա չէր ունենում: Այս հավաքականի հետ կապված հույս ունեմ, որ Ռոբենն ու Ստրոտմանը կապաքինվեն ու կխաղան: Նրանք շատ կարեւոր են մեզ համար: Երկար բացակայեցին վնասվածքների պատճառով: Հուսամ, երբ ապաքինվեն, թիմը լավ արդյունքները կգրանցի:

Հոլանդիայում աճո՞ւմ է տաղանդավոր երիտասարդություն:

Այսպիսի իրավիճակ երբեմն լինում է: Մենք 80–ականներին կեսերին էլ խնդիր ունեինք կադրերի հետ: Հուսանք հիմա լավ երիտասարդ սերունդ է առաջ գալիս՝ հատկապես «Այաքսում», որոնք կհամալրեն ազգային հավաքականը:

Երբ Դուք մարզում էիք «Այաքսը» այնտեղ հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: Ի՞նչ կասեք նրա մասին:

Նա այդքան էլ մոտիվացված չէր, բայց ես կարող էի հասկանալ նրան: Արասը մեկ խաղ խաղում էր, մեկ խաղ չէր խաղում: Երբ նա տեղափոխվեց այլ թիմ ու սկսեց բավականաչափ խաղային ժամանակ ունենալ, այդ ժամանակ երեւաց նրա իսկական պոտենցիալը, քանի որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես նրան ասացի, որ չեմ ցանկանում, որ լքես «Այաքսը»: Իհարկե, կընդունեմ քո որոշումը, բայց դու կարող ես դառնալ շատ կարեւոր ֆուտբոլիստ «Այաքսի» համար: Բայց «Այաքսում» նա բավականաչափ մոտիվացված չէր:

Փաստորեն «Այաքսից» հեռանալը նրա ցանկությունն էր:

Այո, ես չէի ցանկանում, որ նա հեռանա, բայց նա այնտեղ հեռանկարներ տեսավ: Արասը մի քիչ բախտավոր չէր իր ծնկի հետ կապված հարցերում: Արդեն երրորդ անգամ վիրահատվում է: Ռուսաստան տեղափոխվելը մեծ հնարավորություն էր նրա համար: Այնտեղ նա լավ շրջան ունեցավ:

Կարծում եք՝ Ռուսաստանի առաջնությունը լա՞վ տարբերակ էր նրա համար:

Ռուսաստանում խաղալը լավ հնարավորություն է այլ լիգաներում հայտնվելու համար, օրինակ նույն Անգլիայում: Այժմ նա 26–27 տարեկան է: Նա, իհարկե, պետք է մտածեր իր հետագա կարիերայի մասին, իր ընտանիքի մասին: Ռուսաստան տեղափոխվելուց առաջ նա, իհարկե, մտածել է ամեն բանի մասին, հաշվարկել է: Ես հասկանում եմ իրեն:

Ձեր կարծիքով, այս տարվա Չեմպիոնների լիգայում ո՞ր թիմն ունի ամենամեծ հնարավորությունները:

Կարծում եմ՝ «Ռեալ Մադրիդը» ունի շատ լավ հնարավորություններ: ՊՍԺ շատ լավ տպավորություն թողեց «Բարսելոնայի» հետ խաղում: Երրորդ թիմը «Բավարիան» է: Կարծում եմ` սրանք են հիմնական ֆավորիտները:

Որպես ֆուտբոլիստ Ձեր կարիերայի լավագույն ու վատագույն խաղերը:

Վատագույնը Եվրո 2000-ին էր, երբ ես չիրացրեցի 11 մետրանոցը: Այդ տարի մենք կարող էինք դառնալ Եվրոպայի չեմպիոն: Իսկ լավագույնը, չնայած որ մենք պարտվեցինք 11 մետրոնոցներով, Բրազիլիային ԱԱ 199-ի կիսաեզրափակիչում էր: Իմ կարծիքով իմ լավագույն խաղն էր:

Իսկ դրան նախորդող խաղում Ձեր հիանալի փոխանցումից հետո Դենիս Բերգամպը խփեց այն հրաշալի գոլը:

Այո դա քառորդ եզրափակչում էր, Արգենտինայի հետ խաղում:

Ունե՞ք ֆուտբոլային երազանք:

Առաջին հերթին ցանկանում եմ լինել առողջ: Դա է ամենակարեւորը: Ցանկանում եմ տալ ամեն ինչ այն թիմին, որի հետ կաշխատեմ: Իհարկե, ցանկանում եմ տիտղոսներ նվաճել ոչ միայն Հոլանդիայում, այլ նաեւ այլ երկրներում:

 

news.am