Թրամփը պայքարում է տեսախաղերում առկա դաժանության դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել համակարգչային խաղերի արդյունաբերության ներկայացուցիչների, կոնգրեսականների եւ ծնողական կազմակերպությունների հետ վիդեոխաղերում բռնությունների խնդիրը քննարկելու համար, որի ժամանակ խաղերից դաժան կադրեր է ցուցադրվել, փոխանցում է The Verge–ը։
Ի թիվս այլ կադրերի՝ ներկայացվել է հատված Call of Duty: Modern Warfare 2 խաղից, որտեղ ահաբեկիչները ուղեւորների վրա կրակում են Մոսկվայի օդանավակայանում։ Բացի այդ, ցուցադրվել են կադրեր Fallout 4, The Evil Within եւ Sniper Elite 4 խաղերից։
Հանդիպման ժամանակ նախագահը հեղինակներին տարիքային սահմանափակման եւ արդյունաբերության «առողջացման» կոչ է արել։
Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Փարքլենդի դպրոցի կրակահերթը, հայտարարել է երիտասարդների վրա վիդեոխաղերի վատ ազդեցության մասին։
Մնում է, որ Հայաստանում էլ լրջորեն մտածեն բռնություն քարոզող տեսարանների արգելման մասին: Ի դեպ, մեզ մոտ բռնությունը քարոզվում է ոչ միայն տեսախաղերով, այլ նաեւ սերիալներով:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...