Forbes-ի միլիարդատերերի համաշխարհային ցուցակում` երեք հայ (Լուսանկարներ)
2018 թվականի Forbes-ի միլիարդատերերի համաշխարհային ցուցակում երեք հայ է հայտնվել` ռուս գործարարներ Սերգեյ Գալիցկին եւ Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ արգենտինացի Էդուարդո Էռնեկյանը:

«Մագնիտ» ընկերության նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին ցուցակում 550-րդ տեղն է զբաղեցրել: Նրա ունեցվածքը գնահատվում է 4 մլրդ դոլար: Գալիցկին այս տարվա փետրվարին «Մագնիտի» իր բաժնետոմսերի մի մասը 2,4 մլրդ դոլարով վաճառեց ՎՏԲ բանկին:
«Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանի ունեցվածքը գնահատվում է 3,6 միլիարդ դոլար, նա գտնվում է վարկանիշի 606-րդ հորիզոնականում: Նշվում է, որ Կարապետյանը ծնվել է Հայաստանում, 1990-ականներին եկել է Ռուսաստան եւ բնակություն հաստատել Կալուգա քաղաքում:

«Տաշիր Հոլդինգը» «Գազպրոմի» ենթակապալառուն էր, ինչպես նաեւ ընկերությունը պետական պայմանագրեր է կնքել Մոսկվայի կենտրոնական փողոցները լուսավորելու համար:
Կարապետյանի որդին՝ Սարգիսը եւ դուստր Տաթեւիկը Տաշիրի տոփ մենեջերներն են: Տաթեւիկը պատասխանատու է կինոթատրոնների ցանցի զարգացման համար: Կարապետյանը Հայաստանում կառուցել է առեւտրի կենտրոններ եւ անցյալ տարի գնել է Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ընկերությունը:
Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը 880-րդ տեղն է զբաղեցրել՝ 2,7 միլիարդ դոլարով: Հայ ներգաղթյալների որդի Էռնեկյանը սկսել է աշխատել տեքստիլ արդյունաբերությունում:
Հետագայում նա հետաքրքրվել է կաբելային հեռուստատեսությամբ: Այժմ նա ունի ռադիոկայաններ, թերթեր եւ հեռուստաալիքներ: 1990-ական թվականներին նա 750 միլիոն դոլար աշխատեց Արգենտինայի Cablevision հեռուստաընկերությունը վաճառելով:

Էռնեկյանի «Corporacion America» ընկերությունը աշխարհում ավելի քան 50 օդանավակայան ունի, որի արդյունքում ընկերության եկամուտները գերազանցել են 2 մլրդ դոլարը:
Նա նաեւ ունի չիպերի արտադրության գործարան, ինչպես նաեւ Հայաստանում գինի է արտադրում:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...