Թուրք հաղորդավարը հեգնել է Էրդողանին
FOX TV-ի թուրքական ծառայության հաղորդավար Ֆաթիհ Փորթակալը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ինքնակառավարվող տանկեր արտադրելու մասին հայտարարությունները, հեգնել է նախագահին՝ նշելով, որ Թուրքիան այժմ անգամ տանկի շարժիչ չի կարող ինքնուրույն պատրաստել:
«Տանկ արտադրելու ազգային ծրագիր ունենք, սակայն տանկի շարժիչ արտադրել անգամ չգիտենք: Դա էլ չարած՝ ինքնակառավարվող տանկ ենք սկսում արտադրել», - ասել է հաղորդավարը:
Ըստ նրա՝ նախագահը երազանքների գիրկն է գցում քաղաքացիներին, սակայն ժամանակն է նայել իրականության աչքերին:
«Պետք է իմանալ նաև իրականությունը: Երկիրը, որը մեր տեղական տանկի տեխնիկական մասերն է ապահովում, Գերմանիան է: Իսկ Մերկելի կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն արդեն կոչ է արել դադարեցնել Աֆրինում ռազմական գործողությունը»,- հիշեցրել է թուրք հաղորդավարը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա