Ընտրությունների օրը պետք է տեղափոխվի
Ինչու՞ են խորհրդարանական ընտրությունները նշանակվել ապրիլի 2-ին, ճիշտ նույն օրը, երբ լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին տարելիցը:
Թեմայի վերաբերյալ «Ասպարեզի» հետ զրույցում իրենց տեսակետներն են հայտնել քաղաքագետներ ու Արցախյան պատերազմի մասնակիցներ:
Արա Խուդավերդյան, Արցախյան պատերազմի ազատամարտիկ. «Միգուցե իրենց հարմար է այդ օրը, որպես իրենց հաղթական օր»:
Գեղամ Նազարյան, քաղաքագետ. «Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը սխալ էր ոչ միայն բարոյական, այլեւ իրավական տեսանկյունից: Մինչ բարոյական կողմին անցնելը` նշեմ, որ մի քանի օր առաջ «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը բարձրաձայնել էր, որ ընտրության օրը նշանակվել է մի շարք կոպիտ իրավախախտումներով:
Մանրամասնեմ. ՀՀ սահմանադրության (վերջին փոփոխություններով) 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, եւ ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միեւնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միեւնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005 թվականի փոփոխություններով սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 2005 թվականին սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ Հիմա ուշադրություն դարձրեք այն փաստին, որ ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին եւ նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետեւաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ: Այսպիսով, ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 21-ին: Ընտրությունների նշանակումը սահմանադրության 210-րդ հոդվածով պայմանավորելը որեւէ տրամաբանության եւս չի ենթարկվում, քանի որ այնտեղ խոսվում է ընտրական օրենսգիրքը սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, հետեւաբար այն պետք է խստորեն համապատասխանեցվեր սահմանադրությանը, ներառյալ անցումային դրույթներին: Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավական նորմերը պետք է համապատասխանեն սահմանադրությանը եւ հակասության դեպքում գործում են սահմանադրության դրույթները:
Հետեւաբար, ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրությանը: Այստեղ կարեւորն է այն, որ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող սահմանադրական գործընթացը իրականացվում է երկրի մայր փաստաթղթի՝ սահմանադրության դրույթների խախտմամբ եւ անտեսմամբ:
Հիմա բարոյական կողմի մասին. ապրիլի 2-4-ը մենք հարգանքի տուրք ենք մատուցելու ապրիլյան մարտերի մեր հերոսներին: Եթե նույնիսկ սխալմամբ առաջնորդվել են այլ հաշվարկով, ապա գոնե կարող էին ընտրությունները նշանակել ապրիլի 9-ին: Հուսով եմ, որ բանականությունը կհաղթանակի եւ մենք ընտրությունները կանցկացնենք այն օրը, որը նախատեսված է օրենքով, եւ որը դեմ չի գնա մեր բարոյականությանն ու խղճին: Հավատացեք, հաճելի չէ մասնակցել ընտրության, երբ նշելու ենք մեր հերոսների նահատակության մեկ տարին»:
Մանվել Սարգսյան, քաղաքագետ.«Կարծում եմ, որ հատուկ են այդ օրը ընտրություններ նշանակել՝ նենգափոխելու համար իրականությունը: Ուզում են մոռացության տալ անհասկանալի մնացած պատերազմը: Ուզում են մոռացության տալ պարտությունը պատերազմում` փաստորեն ծածկելով ընտրություններում «հաղթանակով»: Ամեն դեպքում գեշ բան են մտածել»:
Սերիկ Տոնոյան, Արցախյան պատերազմի ազատամարտիկ. «Ապրիլի 2-ին իշխանությունների կողմից նշանակված ԱԺ ընտրությունները սխալ որոշում է: Այն չի բխում մեր ազգի արժեքներից ու գաղափարներից: Այդ օր մեր ազգի համար սգո օր պետք է հայտարարվի, ոչ թե ԱԺ ընտրությունների օր: Ադրբեջանական հրոսակների կողմից սկսած կարճաժամկետ մարտական գործողությունների պատճառով մենք 100-ից ավել զոհ ունեցանք, կորցրեցինք Արցախի որոշ տարածքներ, ու դեռ իշխանությունները փորձում են այդ օրը ընտրություններ կազմակերպել: Սա եւս մի անգամ գալիս է հաստատելու, որ իշխանությունների համար չկա ոչ մի սրբություն, նրանց համար փողն ու պաշտոնն է առաջնահերթ, իշխանության ղեկը, որը հարստության երանելի հանգրվան է նրանց համար: Ես ոչ թե միայն կարծիք եմ ասում, այլ պահանջում եմ, որ հարգեն մեր զոհված հերոսներին ու ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների օրը տեղափոխեն մեկ ուրիշ օր:
Իշխանությունների այս որոշումը ես դիտարկում եմ իմ տեսանկյունից` այն մասով, որ նրանք միտումնավոր են գնացել այս քայլին: Ծանոթ լինելով իշխանությունների խարդավանքներին, կարծում եմ, որ ապրիլի 2-ի օրը դիտավորյալ է նշանակված, որպեսզի ժողովրդին երկընտրանքի քաոսի մեջ քաշեն, իսկ թե ինչպես ու ինչ խարդավանքներ են մտածել իշխանությունները, դա ցույց կտա ապագան»:
Անահիտ Սիմոնյան
Մանրամասները՝ http://www.asparez.am/april-2-sgo-or_hy/#.WImNELlCaSJ

















































Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Ինքնասիրության հարց է, ոչ մեկը պաշտոնական հանդիպումներին չպետք է օտար լեզվով խոսի. Գեղամ Նազարյան
Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ
Հենց կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամ
Իոաննիսյանին և Ավինյանին, որ հրավիրեք Ձեր աշխատասենյակ մարդկանց տանել-բերելու մասին մանրամասն կպատմեն. Նազարյանը՝ Փաշինյանին
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...