«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 1190-ից կնվազի մինչեւ 300-ի
«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 1190-ից կնվազի մինչեւ 300-ի: Այս մասին հայտարարություն է տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Իր նախորդ հայտարարությունում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ նաեւ Ընկերություն) նշել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տեւական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների եւ աշխատողների թվաքանակի կրճատումների՝ համապատասխան ծանուցումներ տալով Ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին։
Հիմք ընդունելով որոշ ԶԼՄ-ների լրացուցիչ հարցումները եւ խնդրի կարեւորությունը, հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը.
2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից Ընկերության հաստիքների եւ աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։ Այնուամենայնիվ, Ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողների կորիզը, որպեսզի Ընկերության առջեւ ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո Ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն Ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաեւ հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ։
«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է իր մասնագիտական ու աշխատանքային որակներն ապացուցած կոլեկտիվի առավելագույնս պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, Ընկերության գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի։
Ընկերությունը լիահույս է, որ հանգամանքների բարեհաջող ընթացքի դեպքում կհաջողվի կարճ ժամանակում վերականգնել տարիների ընթացքում ձեւավորած կոլեկտիվը»:


















































Թեղուտի հանքավայրը ավերում է բնությունն ու Լոռու բնակավայրերը
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...