Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը եւ խոսում է վերջնագրերի լեզվով
«Ռոսիա սեգոդնյա» գործակալության հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում փոխզիջումը։ Կարելի՞ է պատկերացնել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
- Երբ Դուք հարց եք բարձրացնում ադրբեջանցի փախստականների մասին, որոնք, իմիջայլոց, առաջացել են հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում, պետք է նաև հարց ուղղեք՝ իսկ կարելի՞ է պատկերացնել մի քանի հարյուր հազար հայ փախստականների վերադարձը Ադրբեջան՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլ բնակավայրեր, որտեղ իրականացվել են հայերի սարսափելի ջարդեր, կոտորած, էթնիկ զտումներ՝ որպես լայնածավալ պատերազմի նախերգանք։
Նման հարցեր բարձրացնել մինչև կարգավորումը, որը տարիներ շարունակ տորպեդահարվում է հենց Ադրբեջանի կողմից, վաղաժամ է։ Նույն դիրքորոշումն ունեն նաև եռանախագահ երկրները։ Իմիջիայլոց, այդ մասին ասվում է նաև բանակցությունների սեղանին դրված բոլոր աշխատանքային փաստաթղթերում։
Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա նման հնարավոր փոխզիջում առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների կողմից՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իրենց հայտնի հինգ հայտարարություններում, որոնցից Բաքվում, մեղմ ասած, խրտնում են։
Դուք հարցնում եք թե ինչ փոխզիջում ենք մենք առաջարկում։ Միջազգային հանրության անունից համանախագահ պետությունների կողմից առաջարկվող փոխզիջումը Բաքուն հիմնովի մերժում է:
Եթե դուք ծանոթ եք Բաքվից հնչող հռետորաբանությանը, ապա այնտեղ խոսում են վերջնագրերի լեզվով, այլ ոչ թե փոխզիջումների` կամ ամեն ինչ, կամ պատերազմ։


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել