Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին ելույթին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ կատարած և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություններին:
Ինչպես գրում է թուրքական sanalbasin.com կայքը, Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ավելացնելու մտադրությունն իրենց համար որևէ էական նշանակություն չունի:
«Մակրոնն, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության օրն ազգային օրացույցում ավելացնելու իր խոստումը պահի- չպահի՝ մեզ համար միևնույն է», - ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Մակրոնի հայտարարությունները մեծ արձագանք են գտել թուրքական մամուլում: Թուրքիայի մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, ուշադրություն են հրավիրել Ֆրանսիայի նախագահի՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին խորհրդարան բերելու մտադրության մասին հայտարարություններին:
Թուրքական կայքերը նաև նկատել են, որ ընթրիքի ժամանակ առանձնակի ուշադրության է արժանացել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Բացառությամբ մի քանի ընդդիմադիր կայքի՝ գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցները Հայոց ցեղասպանությունը շարունակել են գրել չակերտների մեջ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա