Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Բլեքբերնի» դեմ խաղին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին, անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին, որը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը (փետրվարի 16-ին): Պորտուգալացի մասնագետը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պատրաստ կլինի «Բլեքբերնի» դեմ գավաթային խաղին:
«Մխիթարյանը վատառողջ է: Հինգշաբթի օրը նա լավ չէր զգում իրեն եւ մնացել էր տանը: Բժիշկները հույս էին հայտնել, որ նա պատրաստ կլինի «Սենթ Էթյենի» դեմ խաղին, սակայն դա տեղի չունեցավ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է manchestereveningnews.co.uk-ը:
Daily Mail-ը, ներկայացնելով թիմերի հավանական մեկնարկային կազմերը, նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Բլեքբերնի» դեմ խաղին:
«Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղը կկայանա փետրվարի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ին:



















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա