Լեւոն Արոնյանը հաղթեց եւ կիսում է երկրորդ տեղը
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել հունգարացի Ռիչարդ Ռապորտի նկատմամբ եւ 6 միավորով բաժանում է ընթացիկ 2-6-րդ տեղերը: Այս տուրից հետո նույնքան միավոր ունեն նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, չինացի Յի Վեյը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը: Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որը 10-րդ տուրում պարտության մատնեց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին:
Tata Steel Chess-2017, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 1:0
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Յի Վեյ (Չինաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 1:0
Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Սո՝ 7, Արոնյան, Կարլսեն, Կարյակին, Էլյանով, Վեյ՝ 6-ական, Ադհիբան՝ 5.5, Հարիկրիշնա, Գիրի՝ 5-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4-ական, Ռապորտ՝ 3.5, Վան Վելի՝ 2:


















































Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Արոնյանի խոսուն ոչ-ոքին
Արոնյանը որոշեց օգնել Կարուանային եւ Կարյակինին
Արոնյանը ոչ ոքի խաղաց Մամեդյարովի հետ
Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց 28 քայլում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա