Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր
Ուկրաինան և Շվեդիան ստորագրել են 16 հատ Gripen E կործանիչ գնելու վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Կործանիչների մատակարարումը Կիև կսկսվի ոչ շուտ, քան 2029 թվականը։
«Այսօր մեր երկրները ստորագրել են 16 Gripen E կործանիչ գնելու համաձայնագիր», - գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Համաձայնագիրը ստորագրվել է Զելենսկու և Շվեդիայի պաշտպանության նախարար Պաուլ Ջոնսոնի միջև Կիևում կայացած հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ 16 ինքնաթիռների մատակարարումները կսկսվեն 2029 թվականին։ Գնումը ֆինանսավորվել է ԵՄ վարկի և Միացյալ Թագավորության աջակցության միջոցով։ Ուկրաինան կստանա ինքնաթիռի համար անհրաժեշտ սարքավորումները, տեխնիկական օգնությունը և լոգիստիկ աջակցությունը։ Հաղորդվել է, որ ուկրաինացի օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումն արդեն իսկ ընթանում է Շվեդիայում։
Ուկրաինական կողմը նաև ակնկալում է որպես ռազմական օգնություն 2027 թվականի սկզբին Շվեդիայից ստանալ 16 Gripen C/D կործանիչ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...