Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երեխաների հետ վերադարձել են Մեծ Բրիտանիա Բրունո Ֆերնանդեշը` Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող Պետության մեջ պետություն չի եղել և չի կարող լինել Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Լամին Յամալը խիստ դժգոհ է Ալեխանդրո Բալդեի շուրջ ստեղծված իրավիճակից Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ՄԻՊ-ն այցելել է զորամաս Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել Էնդրիկը կարող է հեռանալ «արքայական» ակումբից Նեպալում հզոր հեղեղ է տեղի ունեցել Սպերցյանն ու Ալ-Ահլին կմեկնարկեն ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթում

Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱրքայազն Հարին և Մեգան Մարքլը երեխաների հետ վերադարձել են Մեծ ԲրիտանիաԲրունո Ֆերնանդեշը` Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողՊետության մեջ պետություն չի եղել և չի կարող լինելՆարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԼամին Յամալը խիստ դժգոհ է Ալեխանդրո Բալդեի շուրջ ստեղծված իրավիճակիցՌոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունըՄԻՊ-ն այցելել է զորամասԼորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացելԷնդրիկը կարող է հեռանալ «արքայական» ակումբիցՆեպալում հզոր հեղեղ է տեղի ունեցելՍպերցյանն ու Ալ-Ահլին կմեկնարկեն ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԼեհաստանը մտադիր չէ ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներՍեպտեմբերի 1-ից կմեկնարկի «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումների շարքըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանՓյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործիԻմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ ԱբրահամյանՖրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվելՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետՀորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿՊակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածինԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել էԲնապահպանական փոփոխությունները սկսվում են հենց առօրյա սովորություններիցՀայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային ՕլիմպիադայումԲերքի տոն՝ Ձորաղբյուր գյուղումՌԴ ԱԳՆ- ն՝ ընդդեմ Փաշինյանի. բանավեճ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիայի շուրջըԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումըՀիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածըԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԱրագածոտնի մարզում բացվել է «Agro Prom» գերժամանակակից ջերմոցային համալիրըԹրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՓարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. EuronewsՕգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջենՄենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահԷկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարներըԳնաճը` քաղաքացու աչքերովՍի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովինՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքըԶելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն ՄասկինԹայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվիԶինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձՄենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեքԱշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվել
Տեսանյութեր

Քաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիք

Ապահովության բարձր զգացում, վստահություն և գոհունակություն․․․ 2026 թվականին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների իրականացրած մի շարք հետազոտություններ փաստում են՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային ընկալումներում արձանագրվում է կայուն դրական դինամիկա։ Հանրության շրջանում ձևավորվող միտումները վկայում են ՆԳ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության և մատուցվող ծառայությունների արդյունավետության շարունակական բարելավման մասին։

«Հարցումների արդյունքները կարևոր են մեզ համար․ դրանք ՆԳ նախարարության կամ առանձին ճյուղերի գործունեության վերաբերյալ տալիս են գնահատական։ Մեզ համար այդ արդյունքները շատ կարևոր են որպես կառավարման գործիքներ և թույլ են տալիս նախանշել, թե ինչպես պետք է այս կամ այն նեղ ոլորտում առաջ շարժվել»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ «Բրեվիս» ընկերության կողմից իրականացված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով, ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիների գոհունակության ցուցանիշով առաջատար է իրավապահ մարմինների շարքում։ Փետրվարին գրանցված արդյունքների համեմատ՝ մայիսին Ոստիկանության աշխատանքից լիովին կամ հիմնականում գոհ քաղաքացիների թիվն աճել է՝ 61 տոկոսից հասնելով 68 տոկոսի։

Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ կողմից պատվիրակված և «Արինսայթս» անկախ հետազոտական ընկերության թիմի ջանքերով իրականացված Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալման հետազոտության արդյունքներով։ Անդրադարձ է կատարվել ներքին ապահովության և անվտանգության, Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի ու մի շարք այլ ընկալումների։

«ԵԱՀԿ կողմից պատվիրակված Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալումների հարցումն արդեն երրորդն է, որն իրականացվել է ԵԱՀԿ աջակցությամբ: Այդ հետազոտությունները հանդիսանում են կարևոր գործիք, քանի որ թույլ են տալիս գնահատել Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունը»,- նշել է ԵԱՀԿ ծրագրի ազգային համակարգող Դիանա Անանյանը։
«Արինսայթս» անկախ հետազոտական ընկերության տնօրեն Լիլիթ Ղաբանյանի խոսքով՝ հեռախոսային բոլոր զանգերն իրականացվել են պատահականության սկզբունքով․ բոլոր բնակիչները հավասար հավանականությամբ հնարավորություն են ունեցել մասնակցել հարցմանը, ինչը բավական կարևոր չափանիշ է ցանկացած հետազոտությունում ներկայացուցչականության ապահովության տեսանկյունից։

Հարցվածների 52,8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է Ոստիկանությանը․ հանրագումարային ցուցանիշն աճել է 7,5%-ով։ 21,8%-ը Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ, նվազել է Ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը՝ կազմելով 21,2%։ Հարցվածների 69,1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ։ 92,1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է՝ կազմելով 77,4%։

«Ես կարող եմ ասել, որ Հայաստանը ամենաապահով երկրներից մեկն է»,- նշել է հարցված քաղաքացիներից մեկը։
«Ինձ բավական ապահով եմ զգում Երևանում՝ հատկապես երեկոյան, ինչը շատ հաճելի է»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Դրական ընկալումներ են արձանագրվել նաև «ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում։

«Ծրագրի շրջանակում առաջին անգամ իր բնույթով և ծավալով ամբողջ ՀՀ տարածքում իրականացվեց հարցում, որը վերաբերելի էր Ոստիկանությանը՝ որպես գործատուի․ պետք էր հասկանալ Ոստիկանության վերաբերյալ հասարակության կարծիքը»,- նշել է ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը։
Ոստիկանությունը որպես հուսալի և հեղինակավոր գործատու է համարել հարցված ուսանողների կեսից ավելին, ինչը վկայում է երիտասարդների շրջանում ոլորտի գրավչության մասին։
ՆԳ նախարարությունը կարևորում է անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից իրականացված հանրային հարցումները՝ արդյունքները համադրելով առկա վերլուծական տվյալների հետ և օգտագործելով դրանք փաստահեն քաղաքականության մշակման ու ծառայությունների շարունակական բարելավման համար։