Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի Գալյան
Սիրելի՛ քաղաքացիներ, արդեն չորրորդ օրն է՝ մենք Սահմանադրական դատարանում ենք, և նիստերը շարունակվում են՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումների քննության հետ կապված։ Այս մասին տեսանյութ է հրապարակել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ խնդրել ձեզ հետևել Սահմանադրական դատարանի նիստերի ընթացքին։
Ուրեմն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն թիրախավորել է իրենց, և այդ թիրախավորումը ազդել է ընտրության արդյունքի վրա։ Խոսքը ընտրակաշառքների բաժանման հայտնաբերման գործընթացի մասին է, որը Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է, որի հետևանքով այսօր կա 258 մեղադրյալ տարբեր քրեական գործերով, և որոնցից 182-ը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ են։ Ընդ որում՝ նրանց մի մասը դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուներ են։ Սա ասում եմ որպես փաստ, և այս ուժը բողոքում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց թիրախավորել է։
Հարց ուղղեցի՝ արդյո՞ք ճիշտ կլիներ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընդհանրապես իր հրապարակումներում չնշեր, թե որ կուսակցության օգտին է տրամադրվել ենթադրյալ կաշառքը։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը ասեց, որ այո՛, այդպես ճիշտ կլիներ։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ասեց՝ այո՛, այդպես ճիշտ կլիներ։ Զարմանալիորեն «Միասնության թևերի» ներկայացուցիչը ասեց, որ այո՛, այդպես ճիշտ կլիներ։ Եվ միայն «Հանուն Հանրապետության» կուսակցությունն էր, որի հստակ պատասխանն այն էր, որ ո՛չ, որովհետև անհասցե հաղորդագրությունը կթիրախավորեր բոլորին։ Ինչպե՞ս կարող է մի կուսակցություն, մի քաղաքական ուժ, որն անընդունելի, պարսավելի երևույթ է համարում ընտրակաշառքը, ընդունելի համարել մի իրավիճակ, որի շրջանակներում կարող է թիրախավորվել հենց ինքը։
Մեր քաղաքական ուժը, օրինակ, ընդհանրապես որևէ առնչություն չի ունեցել ընտրակաշառքների հետ. ինչո՞ւ պետք է պատրաստ լինի կրել այդ անհասցե հաղորդագրությունների պատասխանատվության բեռը։ Պատասխանները թողնում եմ ձեզ»,-նշել է Գալյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...