ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված խաղաղության համաձայնությունը կարող է «արմատապես փոխակերպել Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում», եթե Իրանը պահպանի համաձայնագրի պայմանները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ փոխնախագահը նման կարծիք է հայտնել Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը ապահովելու է, որ Թեհրանը «երբեք միջուկային զենք չունենա», այդ թվում՝ կանխելով Իրանի կողմից նման զենքի «մշակումը, ձեռքբերումը կամ գնման փորձերը»։
Վենսը նշել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռևս քննարկում է, թե ով կմասնակցի հունիսի 19-ին Ժնևում իրանական կողմից հետ փաստաթղթի ստորագրման արարողությանը։
«Ես, անշուշտ, ծրագրում եմ ներկա գտնվել, սակայն հնարավոր է, որ այնտեղ լինի նաև հենց նախագահը»,- ասել է նա։
Ամերիկյան The New York Times պարբերականը, հղում անելով անանուն իրանցի պաշտոնյաներին, գրել է, որ իրանական կողմից Ժնևում կայանալիք ստորագրման արարողությանը մասնակցելու համար Շվեյցարիա կմեկնեն Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


















































Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
Քաղաքացիների արձագանքներն ընտրություններին
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հ...
Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը