Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը Եվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե դատարկ խոստումներ․ ՌԴ ԱԳՆ Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի ԱՄՆ-ն և Իրանը միմյանց հարվածներ են հասցրել Հանդիպման բացարձակ հերոս դարձավ Մայքլ Օլիսեն Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ

Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ ԱրաղչիԵս կոչ եմ անում ընդդիմությանը չգալ խորհրդարան, կոչ եմ անում չվերցնել մանդատները․ Ռուբեն ՌուբինյանՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասինԱնչափահասը «Opel»-ով Արալեզ գյուղում կոտրել է գազատար խողովակներն ու հայտնվել ջրատարումԱՄՆ-ն և Իրանը քննարկում են ուրանի հարստացման 15-ամյա արգելքըԿալաս. ԵՄ-ն չի խստացնում Իսրայելի դեմ պատժամիջոցները՝ միասնության բացակայության պատճառովԹրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներինՎարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձիՍիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ովԾեծկռտուք՝ Սյունիքում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծել է իրենԱրաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումներըԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրներըԴեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծըԿոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկինՌոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է իրականացնում Հայաստանից եկող արտադրանքի նկատմամբԵվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե դատարկ խոստումներ․ ՌԴ ԱԳՆ70 միլիարդ դոլար՝ ԱՄՆ սահմանների պաշտպանության համար․ Կոնգրեսը հաստատել էԼարսը բաց էՍպասվում է կարճատև անձրևՆԱՍԱ-ն ներկայացրել է Artemis III առաքելության անձնակազմինՎարժանքները համատարած են և չունեն կոնկրետ թիրախավորում. ԳՇ պետՀայկական ծիրանը կհասնի ԼեհաստանԱլբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱնօրինական է ճանաչվել Թրամփի կողմից աշխատանքային վիզաների համար գանձվող 100,000 դոլար վճարըԿոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետԱրգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերըԻսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼԱռաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ ՓաշինյանՎարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համարԵղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունԻնչու է Իլոն Մասկի հարստությունը դառնում համաշխարհային մասշտաբի սպառնալիքԿրակ ուղիղ սմարթֆոնից. ԱՄՆ բանակը ներդնում է ականանետերի կառավարման նոր հավելվածԸնտրակաշառքի գործով նոր փուլ․ Ավանեսյանի գործը հասել է դատարան«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել ենՄիկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվիԱՄՆ-ն և Իրանը միմյանց հարվածներ են հասցրելՀանդիպման բացարձակ հերոս դարձավ Մայքլ ՕլիսենՍենսացիա Սիցիլիական նեղուցում. բնապահպաններն առաջին անգամ տեսանկարահանել են մեծ սպիտակ շնաձկանը Միջերկրականի հատակինԿացին «սիրո բունգալոյում»․ ինչպես մուսայի մահն ու սեքս-սկանդալը քիչ էր մնում կործաներին ԱՄՆ-ի մեծագույն ճարտարապետինԲրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ«Stellantis»-ը հետ է կանչում «Jeep» մակնիշի ավելի քան 1,3 միլիոն ավտոմեքենաՀուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետՀենրիկ Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. ՓաշինյանԳագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածովԳոռ Մատինյանը հրաժարվել է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ»
Հայաստան

Վարժանքները համատարած են և չունեն կոնկրետ թիրախավորում. ԳՇ պետ

Մի քանի օր շարունակ համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որում ոմն Հովհաննես Սահակյան պատմում է, որ Մոսկվայից ընտանիքով Երևան է ժամանել հատուկ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար։ Այնուհետև այդ քաղաքացին հայտարարում է, որ հենց նույն օրը վերադառնալու է, որպեսզի խուսափեն երկրում հնարավոր հետընտրական լարվածությունից․

«Եկել եմ ընտրությունների համար։ Մենակ չեմ եկել, ընտանիքով, բոլորով ենք եկել, որ ընտրենք։ Երեկոյան 7-ին անպայման վերադառնալու ենք. հենց նույն օրն էլ գնում ենք։ Քանի որ երեխաների հետ ենք, մտածում ենք՝ կարող է այստեղ իրավիճակը լարվի, դրա համար չենք մնա»։

Տեսանյութի շուրջ հանրային բուռն քննարկումներին զուգահեռ՝ տեղեկություններ հայտնվեցին, որ ռազմական ոստիկանությունը ծանուցագրեր է հանձնել վերջին օրերին Ռուսաստանից ժամանած մի շարք քաղաքացիների։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ այս գործընթացը տեղի է ունենում բացառապես օրենքի շրջանակում, քանի որ յուրաքանչյուր զինապարտ քաղաքացի, անկախ բնակության վայրից, օրենսդրական պարտավորություններ ունի պետության հանդեպ։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Տարոն Չախոյանն ասել էր, որ արտերկրից ենթադրյալ ընտրակաշառքով քվեարկության եկած անձինք նույնպես պարտավոր են մասնակցելու զորահավաքներին․

«Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել, թե այդ մարդիկ արդյո՞ք պետք է ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, թե՞ ոչ։ Այո՛, պարտադիր պետք է ներգրավվեն»։

Հանրային այս քննարկումներին արձագանքելով՝ լրագրողները Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից հետաքրքրվեցին՝ արդյո՛ք Ռուսաստանից ժամանած քաղաքացիներին հավաքների տանելը չի ընկալվում որպես պատիժ, և ինչո՛ւ է բանակը թույլ տալիս նման ընկալման ձևավորումը։ Ի պատասխան՝ Էդվարդ Ասրյանը պարզաբանեց․

 «Բանակը երբեք պատժիչ միջոց չի եղել, պետք է հպարտանանք ՀՀ բանակով, որտեղ մեր բոլորի զավակներն են։ Բանակի վարժական հավաքներին պետք է ընդգրկվի ՀՀ քաղաքացի հանդիսացող մարդը, պահեստազորայինը, ով մտնում է համապատասխան տարիքային շեմի մեջ, հաշվառված է ՀՀ տարածքում՝ Երևանի կամ մարզերի այս կամ այն զինկոմիսարիատներում։ Նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների։ Այդ վարժական հավաքներն անցկացվում են 2023 թվականից սկսած՝ ընդգրկելով ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։

Անդրադառնալով Ռուսաստանից հունիսի 7-ի ընտրությունների համար Հայաստան ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների զորակոչելու մասին լուրերին ՝ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց․

«Անկախ նրանից, թե որ երկրից են ժամանում, զինվորական հաշվառում ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացու ժամանման դեպքում, որը ֆիքսվում է համապատասխան համակարգերով, զինկոմիսարիատն իրավունք ունի էլեկտրոնային տարբերակով նրանց ուղարկել ծանուցագիր վարժական հավաքների զորակոչվելու վերաբերյալ»։

Հարցին, թե ինչո՛ւ են վարժանքները մեկնարկել հենց ընտրությունների նախաշեմին, և ինչո՛ւ է դրանց մասին հայտարարվում հիմա, Էդվարդ Ասրյանը այսպես պատասխանեց․

«25-օրյա վարժական հավաքների անցկացման և դրանց ժամանակացույցի մասին բարձրաձայնվել է դեռևս 2026 թվականի հունվարի 1-ին, և ողջ գործընթացն իրականացվում է տարեսկզբից հաստատված պլանի համաձայն՝ մինչև օրս»։

Ըստ ԳՇ պետի՝ վարժանքները համատարած են և չունեն կոնկրետ թիրախավորում.

«Դրսից եկած ցանկացած անձ, անկախ նրանից՝ Ռուսաստանից է, թե այլ երկրից, ՀՀ տարածք մուտք գործելիս օպերատիվ կերպով ստանում է համապատասխան ծանուցագրերը, եթե ունի զինապարտության պարտավորություն։ Երբ հերթական վարժանքները անցկացվեն և ծանուցումեր տրվեն, դուք այդ մասին կիմանաք»։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կարծիքով՝ միայն մեկօրյա միջոցառման համար երկիր ժամանելն ու հեռանալը սխալ մոտեցում է, ուստի նման քայլի դիմող անձը չի կարող համարվել ՀՀ քաղաքացի։