ԱՄՆ-ն հարվածել է իրանական օբյեկտներին, Իրանը պատասխանել է
Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը հայտնել են տարածաշրջանում տեղի ունեցած նոր ռազմական միջադեպերի մասին։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ ամերիկյան կողմը հարվածներ է հասցրել իրանական մի քանի ռազմական օբյեկտների, ինչին ի պատասխան Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող ավիաբազան։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պարզաբանել է, որ ամերիկյան զինուժը «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանի Գորուկ շրջանում և Քեշմ կղզում տեղակայված ռադարներին ու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման կենտրոններին: Ըստ Վաշինգտոնի՝ այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ իրանական կողմը միջազգային ջրերում խոցել էր ամերիկյան MQ-1 անօդաչու սարքը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան հարվածների՝ թիրախավորվել է ԱՄՆ զինվորականների կողմից օգտագործվող ավիաբազան։ Հայտարարության մեջ գործողության կոնկրետ վայրը չի նշվում։
Ռազմական գործողությունների ֆոնին օդային տագնապի ազդանշաններ են միացել հարևան Քուվեյթում, որտեղ տեղակայված են ամերիկյան ստորաբաժանումներ։ Տեղական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են մի քանի հրթիռներ և անօդաչու սարքեր:
Այս իրադարձությունները տեղի են ունենում ապրիլի սկզբին հաստատված փխրուն հրադադարի պայմաններում, երբ կողմերը շարունակում են երկարատև դիվանագիտական բանակցությունները հակամարտության դադարեցման շուրջ։


















































The New York Times․ ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են իրանական տնտեսությունում ներդրումների հիմնադրամ ստեղծելու հարցը
Իրանը հայտնել է ԱՄՆ և Իսրայելի հարվածներից կրած հարյուր միլիարդավոր դոլարների վնասի մասին
ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է ավելի քան 95 մլրդ դոլար
Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս