Apple-ը միլիարդներ կկորցնի iPhone-ների սկանդալից հետո
Apple ընկերության iPhone-ի հին մոդելների մարտկոցների փոխարինման ծախսերը մինչեւ 29 դոլար (79 փոխարեն) նվազեցնելու որոշումը ընկերությանը կբերի 10 միլիարդ դոլար կորստի: Այս եզրակացությունն արել են Barclays բանկի վերլուծաբանները, հաղորդում է Business Insider-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ը այս քայլին գնում է մարտկոցի աշխատանքը երկարաձգելու նպատակով iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու պատճառով ծագած սկանդալի ֆոնին։
Վերլուծաբանները նշել են, որ իրենց հետազոտության համաձայն մարտկոցի մաշվածությունը նոր iPhone-ների ձեռքբերման գլխավոր պատճառն է: Հաշվի առնելով, որ մարտկոցի փոխարինումն այժմ ավելի էժան է, փորձագետները կանխատեսում են, որ 2018 թվականին iPhone-ի վաճառքը կարող է նվազել 16 միլիոն միավորով:
«Թեեւ դա կարող է լինել լավ PR քայլ Apple-ի համար, մեզ թվում է, որ սա կարող է բացասաբար ազդել iPhone-ների վաճառքի վրա, քանի որ ավելի շատ օգտատերեր նախընտրում են փոխել մարտկոցը, այլ ոչ թե նոր հեռախոս գնել»,-նշել են փորձագետները:
Նախկինում Apple ընկերությունը ներողություն հայցող մեկնաբանություն էր հրապարակել iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու համար։


















































Հայտնի է ցանկացած iPhone կոտրելու միջոցը
Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի մասին վիճակագրական տվյալները
Apple-ը միանգամից երկու ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում iPhone SE-ին փոխարինելու համար
Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհում ամենատարածված iPhone-ի գնի ռեկորդային անկում է գրանցվել
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...