Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարով Ապրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ Ուրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականով Լամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը «Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիր Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել է Շրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

Սլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներովԳյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքինԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի որոշ արտադրատեսակների արտադրությունըԻրանը միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համարՀայաստանը Ռուսաստանից պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի վերաբերյալՖրանսիայի նախագահի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի․ Վահան ԿոստանյանՖիզիկայի բանավանում կվերահիմնվի նոր այգիՍտորգետնյա հորանից փրկարարները դուրս են բերել 46 քաղաքացուԵրևանի գազամատակարարման ընդհատումներ կլինենՄեկնարկել է Գյումրու Բագրատունյաց օղակի ասֆալտապատումըՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին. ամփոփվել է անգլերենի վերապատրաստման դասընթացըԴնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչուների զանգվածային հարձակմանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱմիրյան փողոցում. անկենսունակ ծառերի փոխարեն տնկվում են նոր ծառերԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է ներկայացրելԿոտայքի պարեկները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձՀամագործակցության ընդլայնում և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա ներուժԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավելԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկելՍեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր
Մամուլ

Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի վերաբերյալ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ծանուցում չի ստացել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության արտադրանքի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը՝ անդրադառնալով Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքում հայտնաբերված հնարավոր խախտումների մասին տեղեկություններին։

- Տեղյա՞կ եք Ռուսաստանի Դաշնությունում «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի  արտադրանքի վերաբերյալ արձանագրված խախտումների մասին և արդյո՞ք ստացել եք պաշտոնական ծանուցում ռուսական կողմից։

- Տեսչական մարմինը չի ստացել պաշտոնական որևէ ծանուցում «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության արտադրանքի վերաբերյալ։

 -Արդյո՞ք ՍԱՏՄ-ն նախաձեռնել է կամ նախատեսում է նախաձեռնել ստուգումներ նշված արտադրողի նկատմամբ Հայաստանում։

- «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված է եղել 2021 և 2023 թվականներին։

- Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են կիրառվում արտահանվող ալկոհոլային արտադրանքի որակի ապահովման համար։

- Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն  և  Եվրասիական տնտեսական միության  անդամ այլ երկրներ տեղափոխվող ալկոհոլային արտադրանքի համար  Տեսչական մարմինը թույլատվական փաստաթուղթ չի տրամադրում, քանի որ, ԵԱՏՄ օրենսդրությամբ, ԵԱՏՄ տարածքում տեղափոխվող ապրանքի համար հավաստագիր (սերտիֆիկատ) տրամադրել անհրաժեշտ չէ։

-Նախկինում արձանագրվե՞լ են նմանատիպ խախտումներ տվյալ արտադրողի կամ այլ կոնյակ արտադրողների մոտ։

- 2026 թվականին պլանային ստուգումներ են իրականացվել «Գետափի գինու կոնյակի գործարան» ՍՊ և «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերություններում։ Համաձայն  «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ ներկայացված նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե հաստատվի, որ արտադրանքը չի համապատասխանում միջազգային կամ ԳՕՍՏ ստանդարտներին։

- Արտադրողի կողմից ցանկացած սննդամթերք արտադրվում է տարածաշրջանային (միջպետական), ազգային ստանդարտին և (կամ) կազմակերպության ստանդարտին և (կամ) արտադրողի այլ փաստաթղթերին համապատասխան, որը չի հակասում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի, 1-ին մասի համաձայն՝ սննդամթերքի արտադրությունը (բացառությամբ հանրային սննդի), տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի և արտադրողի կողմից իրականացվող փաստացի գործունեության անհամապատասխանության դեպքում Տեսչական մարմնի կողմից տրվում է հանձնարարական՝ արտադրանքի արտադրությունը համապատասխանեցնելու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին։ Միաժամանակ, տնտեսավարողը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության։

- Ինչպե՞ս է  ՍԱՏՄ-ն գնահատում նման դեպքերի ազդեցությունը հայկական կոնյակի միջազգային հեղինակության վրա։

- Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող  վերահսկողական միջոցառումների նպատակը հայկական արտադրանքի՝ ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման ապահովումն է։

 - Արդյո՞ք նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը արտահանվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ՝ նման իրավիճակներից խուսափելու համար։

- Ալկոհոլային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է  «Արտադրական կազմակերպությունների համար» սահմանված ստուգաթերթի հարցերի շրջանակում։  2018 թվականին հաստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» 047 տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է. ԵՏՀ Խորհրդի 2025թ․ փետրվարի 21-ի թիվ 21 որոշման համաձայն՝ այն 2026թ․ հունվարի 1-ի փոխարեն ուժի մեջ է մտնելու 2026թ․ հուլիսի 1-ից։ Հետևաբար «Ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար» ստուգաթերթն ուժի մեջ է մտնելու 2026թ. հուլիսի 1-ից, որով և կիրականացվի ալկոհոլային խմիչքների նկատմամբ վերահսկողությունը։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ մտադիր է դատարանում վիճարկել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության լիցենզիան՝ արտադրանքի որակի հետ կապված խախտումների պատճառով։ Ըստ ռուսական կողմի՝ փորձաքննությամբ արձանագրվել են ԳՕՍՏ պահանջներին անհամապատասխանություններ, մասնավորապես՝ ոչ խաղողի ծագման սպիրտների օգտագործում և բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը։