Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու Հայաստան Բազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարից Հիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածը Դանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոց Տուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում է Բնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղում Սլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարով Ապրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ Ուրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներովԳյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքինԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի որոշ արտադրատեսակների արտադրությունըԻրանը միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համարՀայաստանը Ռուսաստանից պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի վերաբերյալՖրանսիայի նախագահի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի․ Վահան ԿոստանյանՖիզիկայի բանավանում կվերահիմնվի նոր այգիՍտորգետնյա հորանից փրկարարները դուրս են բերել 46 քաղաքացուԵրևանի գազամատակարարման ընդհատումներ կլինենՄեկնարկել է Գյումրու Բագրատունյաց օղակի ասֆալտապատումըՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին. ամփոփվել է անգլերենի վերապատրաստման դասընթացըԴնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչուների զանգվածային հարձակմանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր

Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդանի N2 հիմնական դպրոցում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը՝ նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ, չնայած այս ուղղությամբ իրականացված քայլերին, այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։

«Այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում և միջավայրում առկա ճնշումներ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին, և որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր և ցավալի ազդեցություն։ Ցավոք, մենք հաճախ չենք նկատում այդ մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները։ Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստենք հանրային իրազեկության բարձրացմանը՝ ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Այս համատեքստում նման նախաձեռնությունները բացառիկ կարևորություն ունեն՝ խթանելով հանրային մտածողության փոփոխությունն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդումը», – ասել է Պաշտպանը։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։

Դիտմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ուսումնական հաստատության ուսուցիչները, դպրոցի աշակերտները և թեմայով հետաքրքրված այլ անձինք։

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Անահիտ Մանասյանը, Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Լիլիթ Ստեփանյանը և «Հայի բռունցք» հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Աղասյանը։

Քննարկումը մոդերացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության փորձագետ Արմեն Նավասարդյանը։

Ամփոփելով իր խոսքը՝ Պաշտպանը շեշտել է, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն խնդրի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման, այլև հասարակության մեջ հարգանքի, հավասարության և համերաշխության միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլորի ջանքերը մեկտեղելու կարևորությունը և վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի պատրաստակամությունը՝ աջակցելու համապատասխան նախաձեռնություններին։