ԱՄՆ-ում հայտարարել են, որ ավելի շատ միջուկային զենք են արտադրում, քան երբևէ
ԱՄՆ-ն արտադրում է ավելի շատ միջուկային զենք, քան երբևէ Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Համապատասխան տեսանյութը տարածել է American Public Television-ը։
Ռայթի խոսքով՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը «կատարում է անվտանգ, հուսալի և նոր և զարգացող սպառնալիքների հանդեպ արդյունավետ զսպման ապահովման առաքելությունը»։ «Վարչությունը մատակարարում է ավելի շատ նոր սպառազինություններ, քան երբևէ Սառը պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանում», - հայտարարել է Ռայթը։
Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, պլուտոնիումային միջուկների արտադրության, ինչպես նաև «միջուկային մարտագլխիկների արդիականացման յոթ ծրագրերի» իրականացման մասին է։ «Տեղի է ունենում միջուկային վերածնունդ», - հավելել է նա։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Միացյալ Նահանգները չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին՝ ևս մեկ տարվա ընթացքում հետևել դրա հիմնական սահմանափակումներին։ Վաշինգտոնը ցանկանում է նմանատիպ եռակողմ համաձայնագիր կնքել Չինաստանի մասնակցությամբ։ Չինաստանը նշում է, որ իր միջուկային զինանոցը զգալիորեն փոքր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցներից:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին