Հայտնի է դարձել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում պատրաստ է բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ:
Միլանի «Ինտերը» հունվարին ցանկանում է վարձակալել Հենրիխին, սակայն «կարմիր սատանաները» պատրաստ են միայն վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 26 միլիոն ֆունտով:
Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, իսկ մարտավարության վերաբերյալ կոնֆլիկտից հետո մի քանի հանդիպում դուրս է մնացել նույնիսկ թիմի հայտացուցակից


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի