Մխիթարյանը ինը րոպե խաղաց, իսկ իր թիմը բաց թողեց հաղթանակը
Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին շրջանի վերջին տուրը։ Հենրիխ Մխիթարյանի «Մանչթեսթեր Յունայթեդը» գավաթային խաղում անհաջողության մատնվելուց հետո 2։2 հաշվով խաղաց «Լեսթերի» հետ։ Հենրիխ Մխիթարյանը դաշտում հայտնվեց 83-րդ րոպեին։
Երբ Մխիթարյանը հայտնվեց դաշտում հաշիվը 2։1 էր հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ դաշտի տերերն էլ 73-րդ րոպեից խաղում էին տասը հոգով։ Այսուհանդերձ, դա նրանց չխանգարեց ամենավերջում հաշիվը 2։2 դարձնելու համար։
Հատուկ ընդգծենք, որտասը րոպեդաշտում Մխիթարյանը բավական լավ տպավորություն թողեց։ Նրա եզրով որեւէ անցում չկարողացան անել դաշտի տերերը։ Նա չեզոքացնում էր հարձակման եւ իրեն խաբս տալու բոլոր փորձերը եւ նրան Մոուրինիոն չի օգտագործում ամբողջ ծավալով։
Ավելին, «Լեսթերի» գոլից վայրկյաններ առաջ Լուկակուն եւ Մխիթարյանը հրաշալի դիրքում էին եւ Ռեշֆորդը գնդակը նրանցից մեկին փոխանցելու դեպքում մեծհավանականությամբ հաշիվը կարող էր դառնալ 3։1։ Նա չփողանցեց, հյուրերը կորցրին գնդակը, որից հետո հաշիվը դարձավ 2։2։
Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի» մանչեսթերյան մյուս թիմը՝ «Մանչեսթեր Սիթին» կրկին հաղթեց։Այս անգամ 4։0 հաշվով պարտության մատնելով «Բորնեմուտին»։ Այժմ առաջատարը Մոուրինիոյի թիմից առաջ է անցել արդեն 13 միավորով։
Այս տուրում կայացած մյուս խաղերից առանձնացնենք «Արսենալ»-«Լիվերպուլ» խաղը, որն ավարտվեց 3։3 հաշվով, «Չելսիի» անգոլ ոչ ոքին նոր շունչ ստացած «Էվերտոնի» հետ եւ «Տոտենհեմի» արտագնա հաղթանակը 3։0 հավով «Բարնլիի» նկատմամբ։
«Չելսին» երրորդ տեղում է եւ երեք միավորով հետ է «Մանչեսթեր Յունայթեդից»։ Չորրորդ տեղում 35 միավորով «Լիվերպուլն» է, որից մեկ միավոր պակաս ունեն «Տոտենհեմը» եւ «Արսենալը»։
Առաջին շրջանը վերջին երեք տեղերում ավարտեցին «Բորնեմուտը», «Վեստ Բրոմովիչ Ալբիոնը» եւ «Սուոնսին»։
Top-News.am


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի