Հայաստանը Forbes-ի՝ 2018թ. բիզնեսի վարման համար լավագույն երկրների ցանկում 88-րդն է
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2018թ. բիզնեսի վարման համար լավագույն և վատագույն երկրների ցանկը, որում Հայաստանը զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին ու մեր հարևաններին, ապա Վրաստանը գտնվում է 52-րդ, Թուրքիան՝ 56-րդ, Ռուսաստանը՝ 58-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ, Իրանը՝ 100-րդ հորիզոնականներում:
Forbes-ի վարկանշային աղյուսակում ներառվել է 153 պետություն, որոնց թվում 2018թ. բիզնես վարելու համար լավագույն պետություն է ճանաչվել Մեծ Բրիտանիան, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Կանադան, Հոնկոնգը, Դանիան, Իռլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Ավստրալիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Թայվանը, Բելգիան, Ավստրիան, Հարավային Կորեան, Իսպանիան:
Մինչդեռ 2018թ. բիզնես վարելու համար ամենաանբարենպաստ երկրների ցանկում են Վենեսուելան, Զիմբաբվեն, Բուրունդին, Գվինեան, Եմենը, Լիբիան, Աֆղանստանը, Հաիթին, Գամբիան, Չադը:
Հայտնի է, որ առաջատար դիրքեր են զբաղեցրել այն երկրները, որոնք գրավիչ պայմաններ են առաջարկում կապիտալի ներդրման համար, ինչպես նաև առանձնանում են առևտրի ոլորտի ազատությամբ, նորարարական մոտեցումներով, զարգացած ենթակառուցվածքներով, կոռուպցիայի ցածր մակարդակով:
Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առել 15 գործոն՝ այդ թվում նաև հարկային քաղաքականությունը, կյանքի որակն ու քաղաքական ռիսկերը: Բացի այդ, մասնագետները երկրները դասակարգելիս հիմնվել են Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, United Nations, Transparency International, World Bank Group և World Economic Forum միջազգային կազմակերպությունների զեկույցների վրա:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...