Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ չէ, որ իրանցիները կտապալեն երկրի իշխանություններին, եթե Իսրայելը և ԱՄՆ-ն դրա համար պայմաններ ստեղծեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին նա ասել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում։ «Կարող ես մարդկանց բերել ջրի մոտ, բայց չես կարող նրանց ստիպել խմել», - ասել է նա։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների շնորհիվ պայմաններ են ստեղծվում, որ Իրանում իշխանափոխություն լինի։ «Մենք օպտիմալ պայմաններ կստեղծենք դրա (խմբ.՝ իշխանափոխության) համար, այդ թվում՝ ավիահարվածներ հասցնելով, ինչպես արեցինք երեկ, ինչպես անում ենք այս օրերին, որպեսզի իրանցիներին հնարավորություն տանք դուրս գալ փողոցներ.... Ես չեմ կարող վստահ ասել, որ իրանցիները կտապալեն ռեժիմը.... Մենք բոլորս հույս ունենք, որ այս ամենի արդյունքում ռեժիմը կտապալվի, բայց ռեժիմն, ի վերջո, պետք է տապալվի ներսից», - ասել է նա մարտի 12-ի երեկոյան կայացած ասուլիսում։
Նեթանյահուն պնդել է, որ Իրանը միջուկային զենք էր ստեղծում, և իրենք ԱՄՆ-ի հետ պետք է արագ գործեին՝ հարվածելով երկրին։ Նրա խոսքով՝ թիրախավորվել է Իրանի միջուկային ենթակառուցվածքը, և սպանվել միջուկային ոլորտի «շատ կարևոր» գիտնական։ Նա հավաստիացրել է, որ ռազմական գործողություններն ընթանում են սպասվածից ավելի լավ։
Վարչապետին հարց են ուղղել՝ արդյոք իրենք կթիրախավորեն Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին նրա հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից հետո։ «Ես կյանքի ապահովագրության պայմանագիր չէի կնքի ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից որևէ մեկի հետ», - պատասխանել է Նեթանյահուն։
Նա նաև հայտնել է, որ Իսրայելը տարածաշրջանի երկրների հետ միավորվում է Իրանի դեմ և կազմում դաշինքներ, որոնք մի քանի շաբաթ առաջ «աներևակայելի կթվային»։
Նեթանյահուն նաև Լիբանանի իշխանություններին կոչ է արել զինաթափել «Հեզբոլլահ» շարժմանը, որը հաջակցություն Իրանի հարվածներ է հասցնում Իսրայելին։ Նրա խոսքով՝ եթե Լիբանանը դա չանի, ապա Իսրայելը կանի։
Իսրայելի վարչապետը նաև դիմել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգին՝ կոչ անելով նրան չեղարկել իր դեմ դատավարությունը կոռուպցիայի գործով։


















































Իրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Իսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»
Իսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններին
Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին
Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո Գուտերեշ
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր