Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում. վարչապետ
Հայաստանն ու Եվրամիությունը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Այս մասին ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ:
Փաշինյանը ԵՄ-ն, ԵԽ-ն որակեց որպես ժողովրդավարության տուն: «Մենք ժամանակ առ ժամանակ «ժողովրդավարության տուն» վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համադրելու մեր ժողովրդավարական բարեփոխումների ժամացույցը ժողովրդավարության տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքն ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ուղղությամբ: Մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և ԵԽ-ի աջակցությունը»,-ասաց ՀՀ վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ ամենակարևորն այն է, որ 2025-ին ընդունվել և ուժի մեջ է մտել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում: Վարչապետի խոսքով՝ դա մի նոր խթան է Հայաստանի համար՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Հայաստանն ու ԵՄ-ն ընդունել են ռազմավարական նոր օրակարգը, որը ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի: Ներկայումս կողմերն ակտիվորեն բանակցում են վիզաների ազատականացման թեմայով: Նա նաև նշեց, որ այս ընթացքում Հայաստանն աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջոցով: Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
«Ընդհանուր առմամբ, բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է, այն տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում: Ուրախ եմ արձանագրել նաև, որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք»,-ասաց ՀՀ վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Մեցոլային հրավերի համար:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր