Պոլսո պատրիարքի ընտրություններ դեռ տեղի չեն ունենա. պետությունն ինձ է ճանաչում. Արամ Աթեշյանը պարզաբանում է
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններ տեղի չեն ունենա, Թուրքիայի պետությունն էլ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին է ճանաչում որպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա նշեց, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները պետք է տեղի ունենան պետության թույլտվությամբ, սակայն, այս պահի դրությամբ, Թուրքիայի պետության կողմից ընտրություններ անցկացնելու արտոնություն չկա:
«Պետք է հնազանդ լինել պետությանը, ասել է` առանց պետության արտոնության պատրիարք չեք կարող ընտրել: Միայն եկեղեցական դասն իրավունք չունի այս բանն անելու, այս պահին նման արտոնություն պետությունը չի տվել: Կուսակալն ինձ կանչեց, ասաց` նախկին վիճակին պետք է վերադառնաք, փոխանորդը Աթեշյանը պետք է մնա, նախկին վիճակին պետք է վերադառնաք»,-ասաց նա:
Աթեշյանի խոսքով, պետությունն իրեն է ճանաչում որպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ եւ նրանք պնդում են, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պետք է հեռանա տեղապահի պաշտոնից. «Եկեղեցական համագումար պետք է տեղի ունենա եւ նա պետք է հրաժարական տա, որպեսզի նոր ընտրություն անցկացնելու հնարավորություն լինի»
Արամ Աթեշյանը նշեց, որ 8 տարվա ընթացքում աշխատել է պոլսահայերի համար, բազմաթիվ հաջողություններ է ունեցել, սակայն, ոչ ոք չի խոսել այդ մասին եւ անընդհատ շահարկել են, թե լավ հարաբերություններ ունի Թուրքիայի իշխանությունների, նախագահի հետ. «8 տարվա ընթացքում ոչ ոք իմ հաջողությունների մասին չխոսեց, միայն ասեցին` Էրդողանի եղբայրն է: Բայց եթե ես նախագահի հետ լավ եմ` իմ համայնքի շահն է դա»:
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները պետք է տեղի ունենային դեկտեմբերի 13-ին: Պատրիարքի թեկնածուներն էին` Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա