Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Իրանում ամեն ինչ ոչնչացված է, մնացել է միայն քաջությունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները հաջող ընթացք ունեն և վստահեցրել է, որ ընտրողները «սիրում են այն, ինչ տեղի է ունենում»։ Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը կարող է լինել առաջինը, որը կընկնի, իսկ Կուբայի գործող ռեժիմը նույնպես շուտով կարող է փլուզվել։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նշանակալի դեր կունենա Իրանի հետպատերազմյան քաղաքական կառուցվածքի ձևավորման գործում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ազդեցությունը որոշիչ կլինի հնարավոր պայմանավորվածությունների հասնելու հարցում։ «Ես մեծ ազդեցություն կունենամ, հակառակ դեպքում նրանք որևէ համաձայնության չեն հասնի, քանի որ մենք ստիպված չենք լինի նորից դա անել»,- ասել է նա։

Թրամփը նշել է նաև, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել ինչպես Իրանի ժողովրդի, այնպես էլ իշխանությունների հետ՝ ապահովելու համար, որ երկիրը ղեկավարի այնպիսի անձ, որը կկարողանա վերակառուցել պետությունը, բայց առանց միջուկային զենքի։ «Մենք կաշխատենք ժողովրդի և ռեժիմի հետ, որպեսզի համոզվենք, որ իշխանության կգա մեկը, ով կկարողանա կառուցել Իրանը, բայց առանց միջուկային զենքի»,- հայտարարել է նա։

ԱՄՆ նախագահը անդրադարձել է նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի որդուն, որը դիտարկվում է որպես ապագա գերագույն առաջնորդի հավակնորդ։

«Այժմ նրանք դիտարկում են որդու թեկնածությունը։ Հայրը նրան այդ պաշտոնը չէր տալիս, որովհետև ասում էին, թե նա անճարակ է»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կօգնի «ճիշտ ընտրություն կատարել», որպեսզի Իրանը չունենա այնպիսի ղեկավար, որը «10 տարի անց կրկին կստիպի մեզ անել նույնը»։

Թրամփը վստահություն է հայտնել գործողությունների հաջող ընթացքի վերաբերյալ և մերժել մտահոգությունները, թե հակամարտության պատճառով բենզինի հնարավոր թանկացումը կարող է վնասել հանրապետականներին նոյեմբերյան ընտրություններում։ «Մարդիկ սիրում են այն, ինչ տեղի է ունենում։ Մենք վերացնում ենք ԱՄՆ-ի համար լուրջ սպառնալիք և դա անում ենք այնպես, ինչպես երբևէ ոչ ոք չի արել»,- ասել է նա։

Նախագահը Իրանի դեմ գործողությունները բնութագրել է որպես «վիրահատական». «Մենք գործում ենք վիրահատական ճշգրտությամբ։ Մենք ունենք անսահմանափակ զենք, անսահմանափակ պաշարներ... Հազարավոր, հազարավոր միավորներ»,- ասել է Թրամփը։

Նա նաև նկարագրել է Իրանի ռազմական կարողությունների վիճակը՝ հայտարարելով, որ դրանք հիմնականում ոչնչացված են։ «Նրանք նավատորմ չունեն, օդուժ չունեն, օդային հայտնաբերման համակարգ չունեն։ Ամեն ինչ ոչնչացված է։ Նրանց ռադարները ոչնչացված են, բանակը՝ նույնպես։ Մնացել է միայն քաջությունը»,- նշել է ԱՄՆ նախագահը։