Իրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաև իրանական պատասխան հարվածները շարունակվում են: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Պայթյուններ են լսվել Երուսաղեմում: Թել Ավիվում աշխատել է ՀՕՊ համակարգը: Պայթյուններ են լսվել նաև Թեհրանի բնակելի հատվածներում:
Ըստ Իրանի Կարմիր մահիկի ընկերության՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են երկրի 174 քաղաք: Գրանցվել է 636 հարված ավելի քան 1330 վայրում: Զոհերի թիվը գերազանցում է 1000-ը: Հարվածի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, վնասվել են նաև Կարմիր մահիկի գրասենյակներ, բժշկական և դեղագործական կենտրոններ:
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի հրթիռային շարժական կայանքների ոչնչացումը շարունակվում է:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր