ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ԱՄՆ-Իսրայել հարվածներն ու Իրանի պատասխան գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա և Թեհրանի պատասխան հարվածները։ Նա զգուշացրել է Իրանի շուրջ ճգնաժամի անվերահսկելի սրման վտանգի մասին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 28-ի երեկոյան արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարվածներից հետո։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ինչպես այս հարվածները, այնպես էլ Թեհրանի պատասխան հարձակումները, որոնք, ինչպես ընդգծել է Գուտերեշը, «խախտել են Բահրեյնի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ինքնիշխանությունը»։
Նա Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «միջազգային խաղաղության և անվտանգության համար լուրջ սպառնալիք» և հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ուժի կիրառման արգելքին։
Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ հարվածները թիրախավորել են Իրանի 20 քաղաք, այդ թվում՝ Թեհրանը, Սպահանը, Ղոմը, Շահրիարը և Թավրիզը։ Զոհերի թվում, ըստ առկա տեղեկությունների, կան բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մինաբի աղջիկների դպրոցի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 85 մարդ, իսկ Թեհրանի դպրոցի վրա ավիահարվածի հետևանքով՝ ևս երկուսը։ Երկրի օդային տարածքը փակ է, իսկ ինտերնետը՝ գրեթե ամբողջությամբ անջատված։
Իրանը, հայտարարելով ինքնապաշտպանության իրավունքի մասին, պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներին։ Պարսից ծոցի մի քանի երկրներ հայտնել են իրանական հրթիռներ որսելու մասին։ ԱՄԷ-ում մեկ քաղաքացիական անձ զոհվել է բեկորային վնասվածքից։ Տեղեկություններ են եղել նաև Հորմուզի նեղուցի փակման մասին։ Իսրայելի տվյալներով՝ Իսրայելի վրա Իրանի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով վիրավորվել է 89 մարդ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր