Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ՄԱԿ-ի ԳԱ-ում կողմ կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին. Մամեդյարով
Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում թուրք և իրանցի գործընկերների հետ կայացած եռակողմ հանդիպման ավարտին, գրում է ադրբեջանական minval.az կայքը:
«Մենք քննարկեցինք Երուսաղեմի հարցն ու դրա վերաբերյալ ԱՄՆ որոշումը: Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան չեն կարող ընդունել Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշումը: Մենք պայմանավորվեցինք կողմ քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի նախագծին», - ասել է Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում:
Բացի այդ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ որոշումը սխալ է, և Թուրքիան աջակցում է «պաղեստինցի եղբայրներին»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը, որում կքննարկվի Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը, կկայանա դեկտեմբերի 21-ին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է ստացել: ԱՄՆ-ն`որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հաստատել ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա