Աֆղանստանի զինված ուժերը երեկ երեկոյան ռազմական խոշոր գործողություն են սկսել Պակիստանի դեմ Դյուրանդի գծի երկայնքով՝ հայտարարելով պակիստանյան մի քանի հենակետերի գրավման մասին։ Իսլամաբադում պնդում են, որ հարձակումը հետ է մղվել, իսկ տասնյակ աֆղան զինվորներ զոհվել են։ Դյուրանդի գիծը երկու պետությունների միջեւ 2,6 հազար կմ սահմանն է, որը կողմերը չեն սահմանազատել։ Քաբուլն այն չի ճանաչում Պակիստանի անկախացումից հետո։
Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Խամդուլա Ֆիտրատը հայտարարել է, որ երկրի ուժերը գրավել են Պակիստանի մեկ ռազմաբազա եւ 19 անցակետ, փոխանցում է Tolo News-ը։ Ըստ տվյալներով՝ սպանվել է Պակիստանի 55 զինծառայող։
Ավելի վաղ «Թալիբան»- ի ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ աֆղան զինվորականները գրավել են Պակիստանի 15 հենակետ եւ նշել, որ գործողության արդյունքում սպանվել է մեծ թվով պակիստանցի զինվորներ, կան գերի ընկածներ։
Աֆղանստանի զինված ուժերի աղբյուրը Al Jazeera-ին հայտնել է, որ սպանվել է պակիստանցի 10 զինվոր, գրավել են 13 առաջապահ հենակետ։ Պակիստանյան Geo News հեռուստաալիքը, հղում անելով իր երկրի ուժային կառույցների աղբյուրներին, գրում է, որ թալիբների փորձերը կվադրակոպտերների միջոցով հարձակվել պակիստանյան անվտանգության ուժերի անցակետերի վրա «ձախողվել են», եւ բոլոր անօդաչու սարքերը խոցվել են։ Անվտանգության ծառայություններում նաեւ հայտնել են, որ պակիստանա-աֆղանական սահմանի երկայնքով սպանվել է Աֆղանստանի 44 զինծառայող։
Tolo News-ը գրում է, որ ներկայում պակիստանյան ուժերը հարվածներ են հասցնում Աֆղանստանի արեւելքում՝ Պակտիա նահանգի Դանդ-Ավ-Պատան քաղաքացիական շրջաններին, ինչի հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ ստիպված են լքել իրենց տները։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ սահմանային բախումներ տեղի էին ունեցել նաեւ երկու օր առաջ, հայտնում է RBK-ն։ Կողմերը միմյանց մեղադրել են կրակ բացելու մեջ։ Անցած հանգստյան օրերին Պակիստանը նաեւ ավիահարվածներ էր հասցրել Աֆղանստանին։ Իսլամաբադի տվյալներով՝ ոչնչացվել է առնվազն 80 զինյալ, մինչդեռ Քաբուլում հայտարարել են մեդրեսեի եւ բնակելի տների հարվածների մասին․ միայն Նանգարհարում զոհվել էր առնվազն 17 մարդ։
Իսլամաբադը մեղադրում է Քաբուլին Պակիստանում հարձակումներ իրականացնող զինված խմբավորումների դեմ անգործության մեջ, ինչը թալիբների կառավարությունը հերքում է։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո