Խերսոնի ադրբեջանցիներին զայրացրել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը
Ուկրաինայում Խերսոնի ադրբեջանական համայնքը բողոքի նամակ է հղել քաղաքի ու մարզի ղեկավարությանը՝ պահանջելով ապամոնտաժել Խերսոնում հայկական համայնքի ջանքերով դեկտեմբերի 18-ին տեղադրված հայկական խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Խերսոնի մարզի ադրբեջանցիների կոնգրեսը քաղաքապետին ու մարզպետին ուղղված նամակում Հայոց ցեղասպանությունն անվանել է «հորինվածք», իսկ քաղաքապետարանի կողմից հուշարձանը կանգնեցնել թույլ տալու որոշումը համարել անօրինական:
«Ուկրաինան պաշտոնական մակարդակով չի ճանաչել ու քննարկման չի դրել այդ հորինված ցեղասպանությունը: Հետևաբար՝ այն, որ քաղաքի ու մարզի ղեկավարությունը թույլ են տվել կանգնեցնել այդ հուշարձանը, արդեն օրենքի խախտում է։ Դա բերում է մարզում էթնիկ հարաբերությունների սրմանը», - ասվում է ադրբեջանական համայնքի նամակում:
Հայտնի է, որ ավելի վաղ «Ուկրաինայի ադրբեջանցի երիտասարդների միություն» և «Ուկրաինայի ադրբեջանցիների միավորված կոնգրես» համայնքային միությունները բողոքի ակցիա էին կազմակերպել Կիևում Հայաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով «Արցախը վերադարձնել Ադրբեջանին»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա