Լեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից Ուկրաինայում շարունակվող պատերազմի և այն բանի պատճառով, որ ՌԴ իշխանությունները Լեհաստանը պաշտոնապես հայտարարել են «ոչ բարեկամական» պետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ, որը փետրվարի 16-ին հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տալիս Ռուսաստանում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին «լքել ՌԴ տարածքը հասանելի առևտրային ու մասնավոր միջոցներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական, ընտանեկան կամ մասնագիտական հանգամանքները նրանցից պահանջում են մնալ երկրում»։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՌԴ-ում Լեհաստանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Սա պայմանավորված է Սանկտ Պետերբուրգում և Կալինինգրադում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունները փակելու Ռուսաստանի իշխանությունների որոշումներով, ինչը հանգեցրել է դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի թվաքանակի կրճատման։ «Անվտանգության հետ կապված իրադրության կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն բարդանալ կամ նույնիսկ անհնար լինել», - նախազգուշացրել է նախարարությունը։
Վարշավան և Մոսկվան իրենց հյուպատոսական հաստատությունները սկսել են փոխադարձաբար փակել 2024 թ. աշնանից: Դրանցից վերջինը՝ Գդանսկում ՌԴ հյուպատոսությունը և Իրկուտսկում Լեհաստանի հյուպատոսությունը, փակվեցին 2025 թ․ վերջին: Արդյունքում երկու երկրներն այժմ չունեն գլխավոր հյուպատոսություններ, աշխատում են միայն դեսպանատները մայրաքաղաքներում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...