Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ տարբեր մարզերում հիմնվել են երիտասարդական կենտրոններ:
Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ:
Միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ, հայկական մանրանկարչության նկարազարդման վարպետության դասեր, խաղեր, խմբային աշխատանքներ, ինտերակտիվ առաջադրանքներ, գրքերի նվիրատվություններ և փոխանակումներ, ֆիլմերի դիտումներ, մրցույթներ, գրքերի քննարկումներ, ընթերցումներ, գրքին նվիրված հանրային արշավներ, դասական երաժշտական ստեղծագործությունների կատարումներ և այլն: Թեմաները արդիական են և ներառում են ներկա երիտասարդության հետաքրքրությունները՝ ինչպիսի՞ գրառում կաներ Թումանյանը Instagram-ում, ո՞ր հեքիաթը կլիներ հետաքրքիր սերիալ, ո՞ր կերպարը կլիներ մեր կենտրոնի կամավորը, Թումանյանի հերոսներից ո՞վ կլիներ influencer։
Նշենք, որ համայնքներում ստեղծված երիտասարդական միջավայրերի գործունեությունն ուղղված է 13-35 տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը