Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Աշխարհ

Ջոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունը

Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Guardian պարբերականը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաուելը նաև մերժել է վարչապետ Քիր Սթարմերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկը։ Այդ հաստիքը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Մորգան Մաքսուինին հրաժարական էր տվել սկանդալի պատճառով։ Սկանդալը կապված էր ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում Փիթեր Մանդելսոնի նշանակման հետ, չնայած այն տեղեկություններին, որ վերջինս նախկինում մտերիմ է եղել մանկապղծության մեջ մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Ինչպես նշվում է հոդվածում, Փաուելը չէ ցանկանում  վերադառնալ մի պաշտոնի, որը նա զբաղեցրել է 10 տարի շարունակ՝ Թոնի Բլերի վարչապետության օրոք (1997-2007 թթ.):

The Guardian-ը նշում է, որ Փաուելը վճռորոշ դեր է խաղում ներկայիս վարչապետի արտաքին քաղաքականության ձևավորման հարցում։ Մասնավորապես, նա պատասխանատու է Ուկրաինային օգնություն տրամադրող «ցանկացողների կոալիցիայի» շրջանակներում եվրոպական առաջնորդների հետ համագործակցության համար։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Փաուելը նաև խորհրդատվություն է տրամադրել ուկրաինացի պաշտոնյաներին՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից առաջ։

Պարբերականը ազգային անվտանգության հարցերով ներկայիս խորհրդականի հնարավոր հեռացումը որակում է որպես Սթարմերի թիմի ևս մեկ առանցքային խաղացողի կորուստ։ Բացի Մաքսուինիից, վերջին շաբաթվա ընթացքում կառավարությունը լքել են նաև Սթարմերի հասարակայնության հետ կապերի ծառայության տնօրեն Թիմ Ալանը և պետական քաղաքացիական ծառայության ղեկավար ու կաբինետի քարտուղար Քրիս Ուորմոլդը։

Թերթը հայտնում է, որ Փաուելը ղեկավարում է Inter-Mediate խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է ոչ պաշտոնական դիվանագիտության մեջ, այդ թվում՝ հակամարտության գոտիներում և զինված խմբավորումների հետ աշխատանքում։ The Guardian-ը հիշատակում է այս ընկերության դերը Իսպանիայում գործող բասկերի «ԷՏԱ» ահաբեկչական կազմակերպության գործունեության դադարեցման հարցում։ Ըստ թերթի տեղեկությունների՝ նա խորհրդատվություն է տրամադրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ապստամբական խմբավորման հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, ինչպես նաև Մոզամբիկի նախագահ Ֆիլիպե Ժասինտու Նյուսիին՝ 2019 թվականին «Ռենամո» կուսակցության հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Այն նախատեսում էր կուսակցության ավելի քան 5,2 հազար գրոհայինների զինաթափում և նրանց ինտեգրում աֆրիկյան այդ երկրի զինված ուժերին ու ոստիկանությանը։

Միաժամանակ, Բրիտանիայի վարչապետի գրասենյակի աղբյուրները «վճռականորեն հերքել են» տեղեկությունն այն մասին, թե Փաուելը պատրաստվում է լքել իր պաշտոնը և սուտ են անվանել այն տվյալները, թե իբր նրան պատրաստվում էին առաջարկել Սթարմերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։