Ցանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը
Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Երևանը ցանկանում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հրապարակային, ինչպես նաև Եվրամիության գործընկերների հետ մասնավոր զրույցներում նշում է, որ շատ բարձր է գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունը և շատ դրական է գնահատում նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։
«Մենք համոզված ենք, որ առաքելությունն իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նաև նպաստել է, որ տարածաշրջանում կայունություն, ինչպես նաև սահմանային համայնքների բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը դրական ազդեցություն և կարևոր դեր է ունեցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման տեսանկյունից։ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործում կարևոր գործոն է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը։
Անդրադառնալով հարցին՝ կա՞ արդյոք պատկերացում, թե հետագայում որն է լինելու առաքելության աշխատանքը՝ Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը ցանկանում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակի գործունեություն ծավալել ՀՀ-ում։
«Մի բան հստակ է․ մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է այն ստորագրվի և վավերացվի, որպեսզի ուժի մեջ մտնի, և հետո հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով։ Բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում և կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,-ընդգծել է ԱԽ քարտուղարը։
Նա նաև հավելել է, որ հետագա համագործակցության ձևերը ԵՄ-ի հետ քննարկման փուլում են։ «Կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության շրջանակում մենք կարող ենք համագործակցել։ Մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից»,-նշել է Գրիգորյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...