ՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատժամիջոց է կիրառել Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ արգելելով ակումբին նոր ֆուտբոլիստներ գրանցել։ Տեղեկությունը հաստատվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Սանկցիան գործելու է երեք անընդմեջ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ 2026 թվականի ամռանը, ինչպես նաև 2027 թվականի ձմռանն ու ամռանը։ Բասկյան ակումբը տրանսֆերային գործունեությունը վերսկսելու և նոր խաղացողներ հայտավորելու իրավունք կստանա միայն 2028 թվականի հունվարից։
Թեև ՖԻՖԱ-ն պաշտոնապես չի մանրամասնել որոշման դրդապատճառները՝ նշելով միայն «ֆինանսական վեճերի կամ կանոնակարգային խախտումների» առկայությունը, իսպանական մամուլի փոխանցմամբ՝ «Ատլետիկում» իրավիճակը դրամատիկ չեն գնահատում։ Ըստ աղբյուրների՝ խոսքը ֆուտբոլիստներից մեկի իրավունքների շուրջ առկա տեխնիկական տարաձայնության մասին է, որն ակումբի ղեկավարությունը մտադիր է հարթել առաջիկա ժամերին։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկը» 23 խաղից հետո 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 30 միավորով։ Փետրվարի 15-ին բասկերը արտագնա խաղում կմրցեն «Օվյեդոյի» հետ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Արաղչին, Իրանի դիվանագետների անունից, հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին