Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր
Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Կանոնադրությունն ամրագրում է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը՝ տրանսպորտից և էներգետիկայից մինչև արհեստական բանականություն, ներդրումներ և անվտանգություն: Փաստաթուղթը սահմանում է հարաբերությունների անցումն ինստիտուցիոնալ և երկարաժամկետ մակարդակի՝ կոնկրետ իրականացման մեխանիզմներով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիմնական կետեր
Երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ որպես գործընկերության հիմք։
Միջին միջանցքի զարգացում և TRIPP նախագծի աջակցություն՝ որպես հիմնական տարանցիկ ուղի։
Էներգետիկ համագործակցություն և Ադրբեջանի դերի ամրապնդում որպես էներգետիկ անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր։
Առևտրի և ներդրումների աճ, բիզնես միջավայրի բարելավում և մասնավոր հատվածի ներգրավվածություն։
Համագործակցություն արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ՝ տվյալների կենտրոնները և թվային ենթակառուցվածքները։
Նորարարության և կիբեռանվտանգության զարգացում, հետազոտությունների և զարգացման և տեխնոլոգիական ստարտափների աջակցություն։
Համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը։
Աջակցություն Ադրբեջանում մարդասիրական ականազերծմանը՝ տեխնոլոգիաների և ֆինանսավորման միջոցով։
Աշխատանքային խմբերի ստեղծում և կոնկրետ նախագծերի մեկնարկ՝ ճանապարհային քարտեզներով։
Կանոնավոր ռազմավարական երկխոսություն և համաձայնագրերի իրականացման մոնիթորինգ։


















































ԱՄՆ փոխնախագահը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր